Daily Archives: Հունիս 8, 2017

Թուրքիան և Ադրբեջանը վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի Հունիս 8, 2017 11:20 | RAZM.INFO - Հունիսի 12-15-ին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանի տարածքում: Թուրքիայից վարժանքներին կներգրավվի մեկ հետևակային դասակ: Այս զորավարժությունը մայիսին Բաքվում անցկացվածի շարունակությունն է: Continue reading

ՊԲ հրետանային ստորաբաժանումները դաշտային ելքերի են ներգրավվել

Դաշտային ելքերի են ներգրավվել ՊԲ հրետանային բոլոր ստորաբաժանումները Հունիս 8, 2017 11:15 | RAZM.INFO - ՊԲ մարտական պատրաստության պլանի համաձայն դաշտային ելքեր են անցկացրել Պաշտպանության բանակի բոլոր զորամասերի հրետանային ստորաբաժանումները: Continue reading

Թուրքիան քրդերի դեմ տեղական ևս մեկ հարվածային ԱԹՍ է կիրառել

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Հունիս 8, 2017 10:50 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում» թուրքական զինուժը կիրառել է 3 միավոր «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև նախկինում ևս կիրառված 6 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով Հունիս 8, 2017 10:43 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող:  Continue reading

ԱՄՆ-ն հնարավոր է 662 մլն դոլարի ռադարներ վաճառի Սաուդյան Արաբիային

AN/TPQ-53(V) ռադարային համակարգ Հունիս 8, 2017 10:28 | RAZM.INFO - ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային շուրջ 662 մլն ԱՄՆ դոլարի AN/TPQ-53(V) ռադարային համակարգերի և հավելյալ սպառազինության հնարավոր վաճառքի նախագծին: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է մարզել Սաուդյան Արաբիայի ԶՈւ անձնակազմը: Continue reading

ԱՄՆ-ն ներկայում բացառում է Կատարի ավիաբազայից իր զինուժի դուրսբերումը

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան Հունիս 8, 2017 10:10 | RAZM.INFO - Հունիսի 6-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարուղար Հիզեր Վիլսոնը հայտարարել է, որ մտահոգված չէ Կատարի օդուժի «Ալ Ուդեիդ» ավիաբազայում տեղակայված ԱՄՆ զորախմբի խնդրով, չնայած նրան, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, ԱՄԷ-ն և այլ պետություններ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:  Continue reading