Daily Archives: Հունիս 8, 2017

Հայաստանից Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակ

«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից Սիրիայի եղբայրական ժողովրդին» Հունիս 8, 2017 19:03 | RAZM.INFO - Հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը: Continue reading

ՊԲ զորամասի հեռացված հրամանատարի փոխարեն նշանակվել է նոր հրամանատար

Գնդապետ Արմեն Գյոզալյան. Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի Հունիս 8, 2017 18:57 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար է նշանակվել գնդապետ Արմեն Գյոզալյանը: Նշանակումներ են կատարվել նաև նրա երկու տեղակալների պաշտոններում: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը թուրքական ուժայինների ռազմական գործողությունների հետևանքով. 27.03.2016թ. Հունիս 8, 2017 18:22 | RAZM.INFO - Հունիսի 7 -ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող:  Continue reading

Ադրբեջանում բացվել է դիպուկահարների պատրաստման կենտրոն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԳՇ պետ Նեւջմեդդին Սադիկովը դիպուկահարների պատրաստման դպրոցում Հունիս 8, 2017 18:13 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Ադրբեջանում շահագործման է  հանձնվել դիպուկահարների պատրաստման կենտրոն: Բացմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը: Continue reading

ՀՀ ԶՈւ հակատանկային զորամասը մարտական հրաձգությամբ վարժանքներ է արել

Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը մարտական կրակ է իրականացրել «Շտուրմ Ս» հակատանկային համալիրից Հունիս 8, 2017 17:47 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ հակատանկային զորամասերից մեկի մեկամսյա ճամբարային հավաքների ավարտին անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: Վարժանքների նպատակն էր ամփոփել արդյունքները և ընդհանուր գնահատական տալ զորամասի մարտական պատրաստությանը: Continue reading

Վերջին 12 տարիներին Իրանում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունները. ժամանակագրություն

2007-ի փետրվարին Զահեդանում պայթեցրած ԻՀՊԿ-ին պատկանող ավտոբուսը Հունիս 8, 2017 17:14 | RAZM.INFO - Հունիսի 7-ին  Իրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա: Հարձակումների հետևանքով սպանվել էր 10-ից ավելի մարդ, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խումբը։ Continue reading

Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային և հարավարևելյան սահմանագծեր

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ. Լուսանկարը՝ Արցախի ղեկավարի կայքից Հունիս 8, 2017 13:16 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենենատ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ հունիսի 7-ին այցելել է հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ: Continue reading

Թուրքիայի զինուժին է հանձնվել 22-րդ «Աթաք» հարվածային ուղղաթիռը

Թուրքական TAI ընկերության T129 Atak հարվածային ուղղաթիռներ Հունիս 8, 2017 11:52 | RAZM.INFO - Հունիսի 7-ին Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանն է հանձնվել թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրած 22-րդ Տ129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռը: Continue reading

Վրաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարը

Ուկրաինայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Ստեպան Պոլտորակը և Լևան Իզորիան Հունիս 8, 2017 11:51 | RAZM.INFO - Հունիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարար, բակակի գեներալ Ստեպան Պոլտորակը:  Օդանավակայանում Պոլտորակին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Continue reading

Թուրքիայում հայտարարել են ծովային հարթակից ուղղահայաց թռիչքի ԱԹՍ-ի նախագծման մրցույթ

Ամերիկյան արտադրության Bell «Eagle Eye» կոնվերտոպլան ԱԹՍ Հունիս 8, 2017 11:50 | RAZM.INFO - Հունիսի 6-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտարարել է նավերի վրա տեղադրելու համար ուղղահայաց թռիչքի անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել է 2017 թ. հուլիսի 7-ը: Continue reading