Daily Archives: Մայիս 26, 2017

Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017 Մայիս 26, 2017 18:41 | RAZM.INFO - Մայիսի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է:  Continue reading

ՀՀ նախագահը նշանակել է ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու նոր պետ

«Գրադի» կրակոցը ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանման զորավարժության ընթացքում Մայիս 26, 2017 18:23 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին ՀՀ  զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ նշանակելու մասին: Continue reading

Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ՊՆ ղեկավարերի նիստը

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ Մոսկվայում. 05/26/2017 Մայիս 26, 2017 18:07 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 26-ին, Մոսկվակում կայացել է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Նիստին ընդունվել է 2018-ի համար նախատեսված զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը: Continue reading

ՀՀ ԶՈւ վարժանքների սցենարով 1-ին շարակազմի պայմանական նահանջից հետո 2-րդը բնագծեր է գրավել

1-ին ԲԿ զրահատանկային գումարտակը և մոտոհրաձգային վաշտը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզել և «ոչնչացրել» են հակառակորդին Մայիս 26, 2017 18:01 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում անցկացվեցել են զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա վարժանքներ: Հայկական ուժերը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզել և «ոչնչացրել» են հակառակորդին՝ նվաճելով նպաստավոր բնագծեր: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմի «Գրադ Սվիյաժսկ» հրթիռահրետանային նավը Մայիս 26, 2017 17:32 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը զորավարժության ժամանակ հետ է մղել ռազմական օբյեկտների վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը։ Զորավարժությանը ներգրավվել է շուրջ 200 զինծառայող, ավելի քան 10 միավոր զինտեխնիկա։ Continue reading

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում երկրի բոլոր նահանգներում

Թուրքիայի տարբեր հատվածներում ուժայինները կանգնեցնում են մեքենաները, ստուգում կասկածելի անձանց անձնագրերը, հետախուզում մեքենաները Մայիս 26, 2017 15:20 | RAZM.INFO - Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրամանով Թուրքիայի բոլոր 81 նահանգներում համաժամանակյա գործողություններ և ստուգումներ են սկսել՝ ոստիկանության, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի ներգրավմամբ:  Continue reading

Իրանը հրթիռների արտադրման 3-րդ ստորգետնյա բազան է կառուցել

Ստորգետնյա հրթիռային բազա, Իրան Մայիս 26, 2017 15:04 | RAZM.INFO - Վերջին տարիներին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  հրթիռների արտադրման  3-րդ ստորգետնյա բազան է կառուցել։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Continue reading

Փոխվել է ՀՀ ռազմական ոստիկանության պետը

Խորհրդակցություն ռազմական ոստիկանությունում (արխիվ) Մայիս 26, 2017 14:01 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 25-ի հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը երեք տարի ժամկետով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Continue reading

Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը

Մայիս 26, 2017 13:33 | RAZM.INFO - Մայիսի 26-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 պատվիրակներ: Լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մայիսի 29-ին: Continue reading

Մայիսի 26-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մայիս 26, 2017 13:20 | RAZM.INFO - Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.): Continue reading