Daily Archives: Մայիս 22, 2017

«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում

Տեսարան ամրոցի բանտախցիցՏեսարան ամրոցի բանտախցից Մայիս 22, 2017 21:02 | RAZM.INFO - Մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։ Continue reading

ՀՀ ԶՈւ սպաները մասնակցում են Ռուսաստանում անցկացվելիք ՀՕՊ զորավարժության նախապատրաստմանը

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր Մայիս 22, 2017 19:56 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Continue reading

Քննարկվել են ՀՀ ԶՈւ զինվորական կարգապահության բարձրացման հարցեր

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը (կենտրոնում) և նրա տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը (ձախից) և գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը Մայիս 22, 2017 19:44 | RAZM.INFO - Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը: Continue reading

Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ ևս 2 զինծառայող

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Մայիս 22, 2017 18:39 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի երկու զինծառայողներ՝ մայոր և կապիտան, զոհվել են Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ՝ սիրիական ուժերի հետ քաշվելուց հետո ահաբեկիչների թիրախում հայտնվելով: Continue reading

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնության անհատույց տրամադրումն Ուկրաինային

ԱՄՆ-ի՝ Ուկրաինային մատակարարած 100 միավոր HMMWV տեսակի զրահամեքենաները Մայիս 22, 2017 18:06 | RAZM.INFO - ԱՄՆ կառավարությունը կներկայացնի 2018 թվականի պետական բյուջեի նախագիծ, որում առաջարկվում է կրճատել կամ վերացնել մի շարք երկրներին՝ այդ թվում նաև Ուկրաինային տրամադրվող անհատույց ռազմական օգնությունը։  Continue reading

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցակցրել

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել Մայիս 22, 2017 16:57 | RAZM.INFO - Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացրել ՊԲ առանձին տանկային բրիգադը: Վարժանքների ընթացքին հետևել են ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Continue reading

Իրանի բանակը համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի ավիացիայի «Bell-206» ուղղաթիռը Մայիս 22, 2017 16:52 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի  ավիացիան համալրվել է 3 միավոր վերանորոգված  Boeing CH-47 Chinook,  5 միավոր Bell-214,  1 միավոր Bell-206, 1 միավոր Bell-205, 2 միավոր Bell-AH-1 Cobra դասի ուղղաթիռներով։ Այս մասին մայիսի 22-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Նախատեսվում է ռուս-ղրղզական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր կնքել

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ Մայիս 22, 2017 15:48 | RAZM.INFO - Ռուսաստանը նախատեսում է Ղրղզստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր կնքել: Այսպիսի համաձայնագիր Ռուսաստանը ունի կնքած նաև Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի հետ: Continue reading

Ռուսաստանը կհրաժարվի հին սպառազինության արդիականացումից

Ռուսաստանյան արտադրության «Фёдор» ռոբոտ-փրկարարը Մայիս 22, 2017 15:34 | RAZM.INFO - Ռուսաստանը 2018-2025 թթ. սպառազինման պետական ծրագրով հրաժարվում է հին սպառազինության արդիականացումից։  Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Continue reading

Վրաստանում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Մայիս 22, 2017 13:59 | RAZM.INFO - Մայիսի 22-ին աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային և նրա տեղակալ Լելա Չիկովանիին, հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովը: Continue reading