Daily Archives: Մայիս 19, 2017

Վրաստանը նախատեսում է ավելացնել սպառազինության ձեռքբերմանը հատկացվող միջոցները

Վրաստանի ՊՆ 2017-2020 թթ. ռազմավարական տեսությունը Մայիս 19, 2017 21:02 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարությունը օտարերկրյա խորհրդատուների հետ մշակել է 2017-2020 թթ. պաշտպանության ռազմավարական տեսլականը: Համաձայն դրա՝ 2020-ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն 670 մլն լարիից (~272 մլն ԱՄՆ դոլար) հասցնել 720 մլն լարիի (~292 մլն ԱՄՆ դոլար): Continue reading

Վրաստանում համատեղ վարժանք են արել գրեթե բոլոր հատուկ ստորաբաժանումները

Վրաստանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը Մայիս 19, 2017 19:27 | RAZM.INFO - Վրաստանի «Վազիանի» ավիաբազայում համատեղ վարժանքներ են իրականացրել երկրի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, «ռեյնջերների» գումարտակը և Վրաստանի պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ուժերը: Continue reading

ՀՀ ԶՈւ դիպուկահարները պատրաստվում են Ռուսաստանում անցկացվելիք մրցույթին

ՀՀ ԶՈւ դիպուկահարը վարժանքների ժամանակ Մայիս 19, 2017 19:12 | RAZM.INFO - 2017-ին Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի նախաձեռնած «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարի շրջանակներում անցկացվող «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթին: Continue reading

ՊԲ. հակառակորդը կրակել է իր իսկ դիրքերի ուղղությամբ

Մայիս 19, 2017 18:39 | RAZM.INFO - ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերով կրակել է իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: Continue reading

Ռուսաստանը ոչնչացրել է քիմիական զենքի պաշարների 98 տոկոսը

ՌԴ ԶՈւ քիմիական-բիոլոգիական և ռադիացիոն պաշտպանության զորքեր Մայիս 19, 2017 18:28 | RAZM.INFO - Ռուսաստանը ոչնչացրել է ԽՍՀՄ կուտակած  քիմիական զենքի պաշարների 98 տոկոսը։ Պաշարները ոչնչացվել են դրանց պահման 7 օբյեկտներից  6-ում։  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Continue reading

Հայաստանի՝ Ռուսաստանից գնվող սպառազինությունը կազատվի ԱԱՀ-ից. նախագիծ

Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայան Մայիս 19, 2017 15:27 | RAZM.INFO - Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանից ներկրվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծի: Continue reading

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության նկատմամբ

Booz Allen Hamilton ընկերությունը Մայիս 19, 2017 14:47 | RAZM.INFO - Ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների` Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն են ունեցել միջազգային իրավունքի, մարդու իրավունքների խախտմանը, սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, տարածաշրջանի ժողովուրդների ճնշմանը և աջակցել են ահաբեկիչներին»։ Continue reading

Ռուսաստանից զենք գնելու վարկի շրջանակներում Հայաստանը կնքել է 18 պայմանագիր

ՀՀ ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Մայիս 19, 2017 13:46 | RAZM.INFO - Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել զենքի գնման համար Ռուսաստանից ստացած վարկի մարմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկի շրջանակներում կնքվել է 18 պայմանագիր: Continue reading

ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի շարասյանը

ԱՄՆ օդուժի F-18 Hornet կործանիչներ Մայիս 19, 2017 11:24 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին ներգրավված ամերիկյան օդուժը ավիահարվածներ է հասցրել, իրենց պնդմամբ, Սիրիայի կառավարամետ խմբավորման շարասյանը: Նշվում է, որ խմբավորման անդամները «սպառնացել են ԱՄՆ դաշնակից ուժերին»: Continue reading

ԱՄՆ և Սիրիայի քրդերի հարաբերությունները «ժամանակավոր» են և «մարտավարական»

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Մայիս 19, 2017 11:09 | RAZM.INFO - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Կոենը հայտարարել է, որ իրենց հարաբերությունները Սիրիայի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ «ժամանակավոր են» և «մարտավարական»: Continue reading