Daily Archives: Մայիս 16, 2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Մայիս 16, 2017 19:05 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info

Մայիս 16, 2017 19:04 | RAZM.INFO - 2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Continue reading

Ռուսաստանում որոշել են մշակել «Տիգր» զրահամեքենայի նոր տարբերակ

ՀՀ ԶՈւ «Տիգր» զրահամեքենան՝ 2011 թ. Երևանի զոհահանդեսի ժամանակ Մայիս 16, 2017 18:42 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջոցներ է հատկացրել «Տիգր» զրահամեքենայի նոր տարբերակի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների համար: Continue reading

Ռուսաստանի հարավում զորամասերի ստուգումներ են մեկնարկում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանում Մայիս 16, 2017 18:35 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը աշխատանքային այցի շրջանակերում ստուգում է ստորաբաժանումների և զորամիավորումների  պատրաստության աստիճանը ամառային ուսումնական փուլին։ Continue reading

Քրդական ուժերը ամրապնդում են իրենց դիրքերը Ռաքքայի գրոհից առաջ

Իրադրությունը Ռաքքայի շուրջ. 05/16/2017 Մայիս 16, 2017 18:16 | RAZM.INFO - ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը Ռաքքայի ուղղությամբ: Այդ ուղղությամբ SDF-ին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել շուրջ 15 բնակավայր: Continue reading

Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի 90 տոկոսը

Մոսուլ. 15.05.2017 Մայիս 16, 2017 17:48 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի 89.5 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի արվարձան է մնացել։ Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Յահյա Ռասուլին։ Continue reading

Իրանի հարավ-արևմուտքում ահաբեկիչներ են ձերբակալվել

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO) Մայիս 16, 2017 17:35 | RAZM.INFO - Իրանի հարավ-արևմտյան Խուզիսթան նահանգի Ահվազ քաղաքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է ձերբակալել։ Continue reading

Թուրքիայի ՌՕՈւ-ն շուրջ 141 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Մայիս 16, 2017 17:32 | RAZM.INFO - Մայիսի 15-ին, Թուրքիայիռ ՌՕՈւ  ինքնաթիռները և ուղղաթիռները ընդհանուր առմամբ 141 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, երկու ռազմանավ էլ մուտք է գործել Հունաստանի տարածքային ջրեր: Continue reading

Թուրքիայում ներկայացրել են ևս մեկ 155 մմ ինքնագնաց հաուբից

Թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության KMO ինքնագնաց հաուբից Մայիս 16, 2017 13:16 | RAZM.INFO - Մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական «Ասելսան» ընկերությունը ներկայացրել է 155 մմ տրամաչափի ASYA կամ KMO ինքնագնաց հրետանային համակարգի նախատիպը: Continue reading

ՌԴ բանակը սպառազինված է 2000 միավոր ԱԹՍ-ներով

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ Մայիս 16, 2017 11:51 | RAZM.INFO - Ռուսաստանի բանակում ստեղծվել է անօդաչու ավիացիայի 36 ստորաբաժանում, որոնք սպառազինված են շուրջ 2000 միավոր անօդաչու թռչող սարքերով։ Continue reading