Daily Archives: Մայիս 15, 2017

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է եկել 1058 զինյալ

Զինյալների դուրսբերում Դամասկոսից Մայիս 15, 2017 22:03 | RAZM.INFO - Սիրիայում կռվող  ընդդիմադիր խմբավորումների  1058 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Դամասկոսի Քաբուն արվարձանից։ Այս մասին մայիսի 14-ին տեղեկացնում է սիրիական SANA  լրատվական գործակալությունը։ Ընդհանուր առմամբ արվարձանից դուրս է եկել 2289 մարդ։ Continue reading

Թուրքիան կրկին արգելել է Բունդեսթագի պատգամավորների այցն «Ինջիրլիք» ավիաբազա

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015 Մայիս 15, 2017 21:57 | RAZM.INFO - Թուրքիան ևս մեկ անգամ չի թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել իր տարածքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին: Continue reading

ՀՀ ՊՆ խոսնակ. Ադրբեջանի ԶՈւ կառավարվող հրթիռի հարվածից մասնակի վնասվել է ՊԲ 1 ռազմական տեխնիկա

Մայիս 15, 2017 21:17 | RAZM.INFO - Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Continue reading

ՀՀ ԶՈւ պատվիրակները Ռուսաստանում մասնակցում են համատեղ զորավարժության նախապատրաստմանը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում Մայիս 15, 2017 20:39 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մայիսի 15-16-ին Դոնի Ռոստովում մասնակցում են ընթացիկ տարում Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Continue reading

ՀՀ ԶՈւ պատվիրակները կմեկնեն Մոսկվա՝ «Միջազգային բանակային խաղերի» մասին ժողովի

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը Մայիս 15, 2017 20:24 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: Continue reading

Վրաստանում անցկացվել է հրետանային զորավարժություն

Վրաստանի ԶՈւ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայանները մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել Մայիս 15, 2017 20:17 | RAZM.INFO - Մայիսի 15-ին Վրաստանի Օրփոլո զորավարժարանում անցկացվել են Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության հրետանային 2-րդ բրիգադի վարժանքներ, որոնց ընթացքում 18 միավոր 122 մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայանի մասնակցությամբ անցկացվել է մարտական հրաձգություն:  Continue reading

Իրանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ Մայիս 15, 2017 15:30 | RAZM.INFO - Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը ահաբեկչական խումբ են վնասազերծել երկրում։ Խմբից առգրավվել են նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը։ Continue reading

Սիրիայի բանակը ԻՊ-ից ազատագրել է Հալեպից արևելք գտնվող օդանավակայան

Սիրիայի կառավարական ուժեր Մայիս 15, 2017 13:59 | RAZM.INFO - Մայիսի 15-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել Հալեպից արևելք տեղակայված «Էլ-Ջարահ» օդանավակայանի տարածքը։ Նախկինում այնտեղ Սիրիայի ԶՈւ ավիաբազա էր տեղակայված։ Continue reading

Թուրքիայում ներկայացրել են Տ-129 «Աթաք» ուղղաթիռի վարժասարք

Թուրքիայի ԶՈւ «Աթաք» հարվածային ուղղաթիռի վարժասարք Մայիս 15, 2017 13:30 | RAZM.INFO - Մայիսի 9-12-ին Ստամբուլում անցկացված IDEF ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «Հավելսան» ընկերությունը ներկայացրել է թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար նախագծված վարժասարքը։ Continue reading

Թուրքիայում հաստատել են․ Իրանի հետ սահմանին պատ կկառուցվի

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանին պատ կառուցելու աշխատանքերը: Մայիս 15, 2017 12:43 | RAZM.INFO - Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) ղեկավար Էրգյուն Թուրանը մայիսի 13-ին հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել։ Continue reading