Daily Archives: Մայիս 12, 2017

Սաուդյան Արաբիան նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr 1 անօդաչու սարքը Մայիս 12, 2017 19:49 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի «Աբդուլազիզ արքայի անվան գիտատեխնիկական կենտրոնը» (KACST) հայտարարել է նոր Saqr-1 մարտավարական, հարվածային անօդաչու թռչող սարքի պատրաստման մասին: ԱԹՍ-ն կարող է կրել հրթիռներ և ռումբեր:  Continue reading

Թուրքիայում փորձարկվել է տեղական «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը

Թուրքական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ Մայիս 12, 2017 19:34 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Այս մասին իր թվիթերի էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:  Continue reading

Ուկրաինայում սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստազորի սպա

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում վրաստանցի կամավորների հետ Մայիս 12, 2017 19:31 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Դոնեցկի շրջանի Նոր Լուգանսկ գյուղի մոտ մղած մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստազորի սպա։ Այս մասին վրացական Rustavi 2 հեռուստալիքին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ վրաստանցի զինծառայողները։ Continue reading

Ռաքքայի համար գրոհը հնարավոր է սկսվի ամռան սկզբին. SDF հրամանատար

Մայիս 12, 2017 18:38 | RAZM.INFO - ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման ներկայիս կենտրոն Ռաքքա քաղաքի ազատագրումը կսկսվի այս ամռան սկզբին: Continue reading

Միջադեպ Սև ծովում ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ կործանիչի միջև

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչ Մայիս 12, 2017 18:35 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սև ծովի միջազգային օդային տարածքում ամերիկյան P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռի և ՌԴ ԶՈւ ՍՈւ-30 կործանիչի միջև տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը։ Continue reading

ԱՄՆ-ն կարող է ԱՄԷ-ին Patriot համալիրի հրթիռներ վաճառել

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին Մայիս 12, 2017 17:07 | RAZM.INFO - ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) Patriot PAC-3 զենիթահրթիռային համալիրների հրթիռներ վաճառել։ Continue reading

Իրանը սպառնալիք է դիտարկվում ԱՄՆ հետախուզության ղեկավարի զեկույցում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում Մայիս 12, 2017 14:19 | RAZM.INFO - Իրանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ անվտանգության տեսանկյունից, քանի որ աջակցում է ԱՄՆ հակառակորդ ուժերին (Սիրիայում Ասադի իշխանություններ, Եմենում հութի ցեղեր), ինչպես նաև զարգացնում է ռազմական կարողությունները: Continue reading

Հայաստան-Ադրբեջան ռազմագործողությունների հավանականությունը պահպանվում է. ԱՄՆ հետախուզություն

Մայիս 12, 2017 14:05 | RAZM.INFO - 2017 թվականին պահպանվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների [վերսկսման] հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հետախուզական ծառայությունները: Continue reading

«Արմատա» տանկերը Ռուսաստանի բանակին կմատակարարվեն ոչ շուտ, քան 2020 թվականը

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ Մայիս 12, 2017 12:13 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերին Տ-14 «Արմատա» մակնիշի առաջին տանկերը մատակարարվելու են 2020 թվականից հետո, և դրանց առաջին օրինակները ստանալու է Թամանյան դիվիզիայի 1-ին գվարդիական տանկային գունդը, որը մտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ: Continue reading

Թուրքիան Պակիստանին և Սաուդյան Արաբիային կարող է վաճառել 1,5-2 մլրդ դոլարի ռազմանավեր

ՄԻԼԳԵՄ նախագծի Հեյբելիադա կորվետը Մայիս 12, 2017 11:50 | RAZM.INFO - Թուրքական նավաշինարաններից մեկի բարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտնել է, որ երկու երկրների հետ էլ լուրջ բանակցություններ կան, իսկ կառավարությունը գործարքի մասին կհայտնի, երբ գտնի որ հարմար պահն է: Continue reading