Daily Archives: Մայիս 5, 2017

Ադրբեջանի առաջապահ դիրքերում փոխհրաձգություն է եղել. ՊԲ

Մայիս 5, 2017 20:14 | RAZM.INFO - Մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի՝ Աշաղի Աբդուրահմանլի (Հադրութի ուղղություն) բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում զինծառայողների միջև փոխհրաձգություն է եղել, այնուհետև՝ նռնակի պայթյուն, ինչն արձանագրվել են ՊԲ առաջապահ ստորաբաժանումները: Continue reading

Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ՌԴ ԶՈւ բազան պատրաստ են դիմակայել ԻՊ-ին. Լավրով

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ Մայիս 5, 2017 19:04 | RAZM.INFO - «Իսլամական պետության» դեմ պայքարին անդրադառնալով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դրան պատրաստ են ինչպես ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, այնպես էլ Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները: Continue reading

Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ

Մայիս 5, 2017 17:37 | RAZM.INFO - Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում ծրագրերը ներկայացրել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին։ Continue reading

Բասիջը զորավարժություն է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումներ. լուսանկարը «Ֆարս» գործակալության Մայիս 5, 2017 15:49 | RAZM.INFO - Մայիսի 4-5-ը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բասիջ կազմավորումը զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսարևմտյան Ալբորզ նահանգում։ Զորավարժությունը անցկացվելէ 2 փուլով։ Continue reading

Սիրիայում ստեղծվելու է «անվտանգության 4 գոտի»

Մայիս 5, 2017 14:49 | RAZM.INFO - Մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Աստանայում ստորագրել են Սիրիայի տարածքում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ստանձնել են համաձայնագրի կատարման երաշխավորի դերը: Continue reading

ԱՄՆ-ն 250 զինծառայող և զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի հյուսիս. Al Masdar News

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Մայիս 5, 2017 14:38 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները 48 նոր զրահապատ մեքենաներ և զինված ուժերի շուրջ 250 զինծառայող է ուղարկել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Հասաքա նահանգ:  Continue reading

Վերջին 3 տարիներին Իրանում վնասազերծվել է 120 ահաբեկչական խումբ

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ Մայիս 5, 2017 14:00 | RAZM.INFO - 2016 թվականի մարտի 20-ից  2017 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով 1395 թ.) ընկած ժամանակահատվածում  Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը վնասազերծել են 30 ահաբեկչական խումբ։ Իսկ այս ժամանակահատվածին նախորդած 2 տարիների ընթացքում վնասազերծվել է 90 ահաբեկչական խումբ։ Continue reading

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է Ս-400-ի դիվիզիոնի համար վճարել 500 մլն ԱՄՆ դոլար. РБК

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Մայիս 5, 2017 13:32 | RAZM.INFO - Ռուսաստանյան РБК լրատվակայքը, փոխանցելով Կրեմլում և ՌԴ պաշտպանության նախարարությունում սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը, մայիսի 5-ին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Ս-400 ՀՕՊ համակարգեր՝ յուրաքանչյուր դիվիզիոնը 500 մլն ԱՄՆ դոլարով: Continue reading

Աբխազիայում ՌԴ բազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են արել

ՌԴ ԶՈւ հակաահաբեկչական վարժանքներ, (արխիվ) Մայիս 5, 2017 12:56 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումների շրջանակներում «վնասազերծել են» պայմանական  անօրինական զինված խմբավորումներին։ Այս մասին մայիսի 4-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։ Continue reading

Հունաստանում կրկին հրաժարվել են արտահանձնել թուրք զինծառայողներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Մայիս 5, 2017 12:21 | RAZM.INFO - Մայիսի 4-ին Հունաստանի վերաքքնիչ դատարանը մերժել է թուրքական կողմի հայցը: Թուրքիան պահանջում էր արտահանձնել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող Թուրքիայի ԶՈւ 8 զինծառայողների: Թուրք զինվորականները ապաստան են խնդրել Հունաստանից: Continue reading