Daily Archives: Մայիս 1, 2017

Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադը զորավարժություն է անցկացրել

Վարժանքներին ներգրավված են եղել Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 ՀՄՄ-ներ Մայիս 1, 2017 21:11 | RAZM.INFO - Մայիսի 1-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 10-օրյա զորավարժությունը: Վարժանքներին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 180 զինծառայող:  Continue reading

ԻՀՊԿ ցամաքային ուժերը ցանկանում են համալրվել «Քարրար» տանկով

Իրանական արտադրության «Քարրար» տանկը Մայիս 1, 2017 20:33 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի պաշտպանության նախարարությունից պատվիրել է մատակարարել տեղական արտադրության «Քարրար» տանկեր։ Continue reading

Ադրբեջանը իր ՄիԳ-29 կործանիչները վերանորոգում է Ուկրաինայում

Ադրբեջանի ՌՕՈւ Միգ-29 կործանիչը թռիչքներ է կատարում Լվովում. նկարը՝ ուկրաինական մասնագիտացված MilitaryAviation.in.ua կայքից Մայիս 1, 2017 20:25 | RAZM.INFO - Ուկրաինայի «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» կատարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման աշխատանքներ:  Continue reading

Թուրքիայում ավարտվել են հերթական հարվածային ԱԹՍ-ի փորձարկումները

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Մայիս 1, 2017 17:17 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին Թուրքիայում ավարտվել են TAI տեղական ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները: ԱԹՍ-ն սպառազինվել է երկու տեսակի, տարբեր հեռահարության 6 միավոր հրթիռով: Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորուստ

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu) Մայիս 1, 2017 16:57 | RAZM.INFO - Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Continue reading

Քրդերից ու արաբներից կազմված SDF խմբավորումը գրավել է Սիրիայի Տաբկա քաղաքի հին թաղամասերը

Քրդական ուժերը՝ Տաբկայից հարավ Մայիս 1, 2017 15:45 | RAZM.INFO - Միացյալ Նահանգների հովանավորությամբ կռվող և հիմնականում քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել է Սիրիայի Ռաքքա նահանգի Տաբկա քաղաքի հին թաղամասերը:  Continue reading

2014-ից կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 350 մարդ. պաշտոնական

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի Մայիս 1, 2017 15:35 | RAZM.INFO - 2014 թվականին մեկնարկած ԱՄՆ գլխավորած կոալիցիայի «Անքակտելի վճռականություն» (Inherent Resolve) գործողության շրջանակում՝ Իրաքում և Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից 352 քաղաքացիական է սպանվել: Continue reading

Թուրքիան զինտեխնիկա է փոխադրել թուրք-սիրիական սահման

Ապրիլի 26-ին Սիրիայի քրդերը թուրք-սիրիական սահմանին թուրքական տանկ են խոցել Մայիս 1, 2017 15:12 | RAZM.INFO - Ապրիլի 29-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս քաղաքում տեղակայված ստորաբաժանումներից զինտեխնիկա է տեղափոխել անմիջապես թուրք-սիրիական սահման Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկների դեմ պայքարելու համար:  Continue reading

Ավարտվել է ՌԴ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների «Երկնքի բանալիներ» մրցույթի համաբանակային փուլը

Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրը «Երկնքի բանալիներ» մրցույթի ժամանակ Մայիս 1, 2017 15:09 | RAZM.INFO - Ապրիլի 20-27-ը Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում անցկացվել է ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումների «Երկնքի բանալիներ»  մրցույթի համաբանակային փուլը։ Ներգրավվել են ՌԴ ԶՈւ բոլոր ռազմական շրջանների ՀՕՊ, ռազմաօդային, ռազմածովային ուժերի  համապատասխան ստորաբաժանումները:  Continue reading

ՊԲ հրամանատարը անցկացրել է ծառայողական խորհրդակցություն

Պաշտպանության բանակում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն Մայիս 1, 2017 14:57 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Արցախի Պաշտպանության բանակում ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ: Continue reading