Monthly Archives: Ապրիլ 2017

Ուկրաինայի զինուժը Ղրիմի մոտ գետանցման վարժանքներ է անում

Ուկրաինացի զինծառայողներ Ապրիլ 28, 2017 14:05 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին և 28-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Ղրիմի մոտ՝ Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում, անցկացնում են զորամասերի մարտական պատրաստության և ներդաշնակման վարժանքներ: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017 Ապրիլ 28, 2017 13:30 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգի Էրչիշ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան», վիրավորվել է ևս 3-ը: Continue reading

[Լրացված] Ապրիլի 28-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 28, 2017 12:40 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Continue reading

Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի զինծառայողները վեչադաչձել են Աֆղանստանից Ապրիլ 28, 2017 11:55 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 54 զինծառայողից կազմված հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող «Վճռական առաքելություն» գործողությունից: Ավելի վաղ Աֆղանստան էր մեկնել փոխարինող խումբը: Continue reading

Նախիջևանում անցկացվել են բժիշկների զորակոչի վարժանքներ

Նախիջևանում անցկացվել են ռազմաբժիշկների վարժանքներ Ապրիլ 28, 2017 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել են Նախիջևանի առողջապահության նախարարության, զորակոչի պետական ծառայության և առանձին համազորային բանակի անձնակազմեր: Continue reading

Թուրքիայի հարվածները սպառնում էին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինծառայողներին. Պետդեպ

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Ապրիլ 28, 2017 11:29 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները ապրիլի 27-ին հայտարարել է, որ նախորդ օրերին Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինուժի ավիահարվածները վտանգի տակ էին դրել այնտեղ գործող ամերիկյան զինվորականների կյանքը: Թոները խստորեն քննադատել է Թուրքիայի գործողությունները: Continue reading

Իրանա-պակիստանյան սահմանին սպանվել են իրանցի սահմանապահներ

Իրանցի սահմանապահներ Ապրիլ 28, 2017 11:03 | RAZM.INFO - Իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 10 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։ Իրանի ոստիկանական ուժերի խոսնակ Մոնթազեր Ալմեհդիի խոսքերով՝ սահմանապահները սպանվել են հեռահար զենքի միջոցով։ Continue reading

Սիրիայի բանակը չեզոքացրել է Համայում գործող զինյալների հիմնական մասին

Սիրիայի բանակի զինծառայողները Համայում. Լուսանկարը՝ AP գործակալության Ապրիլ 28, 2017 10:35 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը երկրի ռուսաստանյան օդուժի օգնությամբ չեզոքացրել են Համայի շրջանում գործող ահաբեկիչների հիմնական մասին:  Continue reading

Թուրքական օդուժի հարվածներից Իրաքում սպանվել են նաև Թուրքիայի «դաշնակից քրդեր»

Ապրիլ 28, 2017 10:12 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազույցում ցավակցություն է հայտնել թուրքական օդուժի գործողությունների արդյունքում սպանված քուրդ զինծառայողների համար: Continue reading

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիային քննադատել է Սիրիայում և Իրաքում ավիահարվածների համար

Ապրիլ 27, 2017 18:55 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը քննադատում է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ավիահարվածները և «անընդունելի» է համարել Թուրքիայի նման քայլերը: Continue reading