Daily Archives: Ապրիլ 20, 2017

ՀՀ ԶՈւ «հիբրիդային» ծառայությունը կլինի զորակոչիկի ընտրությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան Ապրիլ 20, 2017 15:10 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Ես եմ» ծրագրով պարտադիր զորակոչի ենթակա երիտասարդները կարողանալու են կամավոր մեկնել «ժամկետային-պայմանագրային» ծառայության։ Continue reading

Սիրիայի ԶՈւ ինքնաթիռները տեղակայվել են «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ավիախմբի մոտ. CNN

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ. Ապրիլ 20, 2017 13:01 | RAZM.INFO - Սիրիան իր ԶՈւ ինքնաթիռները մոտեցրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ զինված ուժերի ավիախմբին, որպեսզի դրանք կարողանա հնարավորինս ապահովել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հնարավոր հարվածներից: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի հարավ-արևելքում

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ. Ապրիլ 20, 2017 12:46 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Continue reading

ՌԴ ԶՈւ սակրավորները Սիրիայի Պալմիրա քաղաքում նոր միջոցներ են օգտագործում

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում Ապրիլ 20, 2017 10:53 | RAZM.INFO - Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի ականազերծմամբ զբաղվող ՌԴ ԶՈւ սակրավորները աշխատանքներում կիրառում են նաև ականազերծման համար նախատեսված նոր «Սկարաբեյ» ռոբոտային համալիրներ  և  անլար «Սֆերա» զննման միջոցներ: Continue reading

Չեխական ընկերությունը արդիականացնելու է Չեխիայի ԶՈւ Dana հրետանային համակարգերը

Վրաստանի ԶՈւ Dana ինքնագնաց հրետանային կայան Ապրիլ 20, 2017 10:29 | RAZM.INFO - Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար 33 միավոր Dana տեսակի ինքնագնաց հրետանային համակարգ արդիականացնելու վերաբերյալ պաշտպանության նախարարության պայմանագիրը չեխական Tatra ընկերության հետ:  Continue reading

Թուրքական «Ասելսանը» կարող է մասնակցել «Մի» դասի ուղղաթիռների արդիանացմանը

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին Ապրիլ 20, 2017 10:11 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է ակտիվորեն մասնակցել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերի սպառազինությունում առկա «Մի» դասի 10.000 ուղղաթիռների արդիականացնելուն: Continue reading