Daily Archives: Ապրիլ 13, 2017

ՊԲ-ում անցկացվել է գնդային զորավարժություն

ՊԲ զորավարժության ընթացքը Ապրիլ 13, 2017 20:29 | RAZM.INFO - Ապրիլի 11-13-ը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է գնդային-մարտավարական զորավարժություն, որին ներգրավված էին օժանդակ մի շարք ստորաբաժանումներ: Continue reading

Իրանի ռազմանավերն առաջին անգամ այցելել են Ղազախստան

Իրանի ռազմական նավատորմի «Դամավանդ» ռազմանավը Ղազախստանում Ապրիլ 13, 2017 19:45 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 13-ին, բարեկամական այցով Ղազախստանի Ակտաու նավահանգիստ են այցելել Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» և «Փեյքան» հրթիռային նավերը։ Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են զինտեխնիկայի սպասարկման դասընթացներ

Ապրիլ 13, 2017 19:05 | RAZM.INFO - Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման եռօրյա հավաք-պարապմունքներ: Continue reading

Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի հրետանին զորավարժություն է անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժության ժամանակ Ապրիլ 13, 2017 18:24 | RAZM.INFO - Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում իրականացնում են ստուգողական կրակի վարժանքներ, այդ թվում և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Թուրքիայում PKK-ի հետ համագործակցելու մեղադրանքով 400 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ Ապրիլ 13, 2017 17:40 | RAZM.INFO - Ապրիլի 12-ին Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները երկրի 21 նահանգում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել են 412 մարդու, որոնք կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ համագործակցելու համար: Continue reading

Միջազգային կոալիցիան հարվածել է ԻՊ քիմզենքի պահեստի, կան հայրուրավոր զոհեր. ՍԱՆԱ

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին Ապրիլ 13, 2017 17:28 | RAZM.INFO - Ապրիլի 13-ին Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ Դեր Զոր քաղաքին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ ապրիլի 12-ին իրականացրած ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ԻՊ քիմիական զենքի պահեստ: Պահեստից բարձրացել է դեղին ծուխ, մոտակա թաղամասերում թունավորումից սպանվել են հարյուրավոր մարդիկ: Continue reading

Ադրբեջանը զորավարժություն է սկսում 30 հազար զինծառայողի մասնակցությամբ

Ապրիլ 13, 2017 16:53 | RAZM.INFO - Ապրիլի 16-ին Ադրբեջանի բանակը սկսելու է խոշորամսշտաբ զորավարժություն, որին ներգրավվելու է 30 հազար անձնակազմ, 250-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, ավիացիա և այլ սպառազինություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

2016-ին հակաահաբեկչական պայքարի շրջանակներում 750 անձի արգելվել է մուտք գործել Վրաստան

Վրաստանի պետանվտանգության ծառայության շենքը Ապրիլ 13, 2017 16:41 | RAZM.INFO - 2016-ի ընթացքում հակաահաբեկչական պայքարի շրջանակներում Վրաստանը 750 անձի մերժել է երկիր մուտք գործելու հարցում: Իսկ հակապետական գործունեության և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներխուժման նախազգուշությամբ օպերատիվ գործողություններ են իրականացվել 99 անձի նկատմամբ: Continue reading

ԵԱՀԿ առաքելությունը 2016-ին 22 դիտարկում է իրականացրել սահմանին. զեկույց

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ Ապրիլ 13, 2017 15:40 | RAZM.INFO - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և իր թիմը հայ-ադրբեջանական սահմանի (շփման գծի) 22 դիտարկում են անցկացրել 2017 թվականին։ Այս մասին նշված է ԵԱՀԿ ամենամյա զեկույցում։ Continue reading

ԱՄՆ ծրագրով կվերապատրաստվի Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքի ընթացքում Ապրիլ 13, 2017 14:30 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի 9 հետևակային գումարտակ 2018 թվականի մարտին կսկսի պատրաստության պարապմունքներ անցկացնել ՆԱՏՕ-ի ստանդարտներով: Սա կիրականացվի Վրաստանի ԶՈւ պաշտպանական պատրաստության ծրագրով, որով ԱՄՆ-ն մտադիր է կատարելագործել Վրաստանի պաշտպանունակությունը: Continue reading