Daily Archives: Ապրիլ 5, 2017

Սաուդյան Արաբիայի թագավորն ընդունել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Ապրիլ 5, 2017 18:12 | RAZM.INFO - Ապրիլի 5-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Նույն օրը Հասանովին ընդունել է նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը:  Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմանավերը համատեղ զորավարժություն են անցկացրել Սև ծովում

Թուրքիայի ՌԾՈւ սպաները ադմիրալ Վեյսել Քոսելի գլխավորությամբ այցելել են Սեվծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ: Ապրիլ 5, 2017 17:44 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի ՌԾՈւ նավերը ավարտել են երկօրյա ոչ պաշտոնական այցը Նովոռոսիյսկ, ինչից հետո կայացել են ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հետ համատեղ վարժանքներ:  Continue reading

Ռուսաստանի բանակը Ս-300 և Ս-400 ԶՀՀ-ներով վարժանքներ է անցկացնում Աստրախանում

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Ապրիլ 5, 2017 17:22 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի արևմտյան ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումները Ս-300 և Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներով վարժանքներ են սկսել Աստրախանի շրջանում։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում: Ապրիլ 5, 2017 17:20 | RAZM.INFO - Ապիրլի 4-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է 1 «գյուղական պահապան», ևս 3 «գյուղական պահապան» և 1 զինծառայող վիրավորվել է: Continue reading

Սիրիայի օդուժը ապրիլի 4-ին հարվածել է զինյալների քիմիական զենքի պահեստի. ՌԴ ՊՆ

Ապրիլ 5, 2017 17:04 | RAZM.INFO - Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Ապրիլ 5, 2017 16:56 | RAZM.INFO - Ապրիլի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Continue reading

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են անում մինչև 12 կմ բարձրության վրա

Ապրիլ 5, 2017 14:05 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները 250 մետրից մինչև 12 կմ բարձրության վրա մշակում են բարձրագույն պիլոտաժի հնարքներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՌՇ մամուլի ծառայությունը: Continue reading

ԻՀՊԿ հատուկջոկատայինները վերակազմավորվել են որպես արագ արձագանքման ուժերի

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները Ապրիլ 5, 2017 13:57 | RAZM.INFO - Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի հրամանով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վերածվել են արագ արձագանքման ուժերի։ Continue reading

ՀՀ ԱԻՆ-ում քննարկել են ականազերծման և ականների վտանգի մասին տեղեկացման աշխատանքները

Ականների որոնման աշխատանքներ (արխիվ) Ապրիլ 5, 2017 12:39 | RAZM.INFO - ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացված միջոցառման նպատակն էր կրկին բարձրաձայնել ականային վտանգի մասին, գործընկեր և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հումանիտար ականազերծման առումով Հայաստանում առկա իրավիճակը: Continue reading

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

Արցախի ղեկավարին ներկայացնում են առաջնագծի տեսադիտարկման հնարավորությունները Ապրիլ 5, 2017 12:18 | RAZM.INFO - Ապրիլի 4-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի առաջնագծի մի շարք հատվածներ, ծանոթացել է զինվորների առօրյային ու տիրող իրավիճակին: Continue reading