Daily Archives: Մարտ 7, 2017

Իրաքի զինուժը գրավել է Մոսուլի գլխավոր կառավարական համալիրները

Մոսուլի օդանավակայանին կից ռազմաբազայի ազատագրման գործողությունից. Լուսանկարը՝ Reuters գործակալության Մարտ 7, 2017 13:00 | RAZM.INFO - Մարտի 6-ին Իրաքի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազտագրել է Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածի գլխավոր կառավարական համալիրները և մի քանի այլ կառույցներ: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Մասդար նյուզ» լրատվակայքը:  Continue reading

Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն կեսն է մարտունակ

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը Մարտ 7, 2017 12:55 | RAZM.INFO - Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ավիացիայի ինքնաթիռների սարքինության աստիճանի մասին: Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն 51 տոկոսն է մարտունակ: Continue reading

Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունները պետք է համակարգվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. Թուրքիայի վարչապետ

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Մարտ 7, 2017 11:18 | RAZM.INFO - Մարտի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքում գործողություններ իրականացնելու որևէ իմաստ չկա՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման ապահովվման: Continue reading

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայից արևմուտք նավթահանք են ազատագրել

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք Մարտ 7, 2017 10:27 | RAZM.INFO - Մարտի 6-ին Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից արևմուտք ընկած «Ջազել» նավթահանքի վրա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Continue reading

Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող

Պալմիրա քաղաքը՝ 2017 թ. դրությամբ Մարտ 7, 2017 10:17 | RAZM.INFO - Մարտի 2-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում զոհվել է ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արտյոմ Գորբունովը: Սա հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն: Continue reading