Monthly Archives: Փետրվար 2017

«Սմերչ» համակարգի հրթիռների հեռահարությունը կմեծացվի

ՀՀ ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Փետրվար 28, 2017 13:55 | RAZM.INFO - «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն արտադրող «Սպլավ» ընկերությունը համակարգի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ է տանում․ մասնավորապես նախատեսվում է մեծացնել հրթիռի հեռահարությունը։ Այս մասին հայտարարել է ձեռնարկության գլխավոր նախագծող Նիկոլայ Մակարովեցը։ Continue reading

PKK-ի դեմ մարտերի ներգարվվել է նաև Թուրքիայի ՌԾՈւ ծովային հետևակը

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ: Փետրվար 28, 2017 13:45 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ Հաքքարի նահանգում տեղակայված 5-րդ հատուկ նշանակության բրիգադը գործողություններ է իրականացրել «Քրդաստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Հաքքարի նահանգի Չուքուրջա, Յուքսեքովա գավառներում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հիսար լեռներում:  Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ կորուստներից ևս մեկի ինքնությունը

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): Փետրվար 28, 2017 13:25 | RAZM.INFO - Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուլ Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզալիև Փարվիզ Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):  Continue reading

Իրանի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության տորպեդ է փորձարկվել

Իրանական «Վալֆաջր» տորպեդը Փետրվար 28, 2017 12:58 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերի  «Վելայեթ-95» զորավարժության երրորդ օրը  պայմանական հակառակորդի թիրախն է խոցել «Ղադիր» դասի սուզանավից արձակված «Վալֆաջր» տորպեդը։ Այս մասին փետրվարի 28-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Continue reading

Փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu): Փետրվար 28, 2017 12:13 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմադով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu): Սպանված զինծառայողը  Թովուզ շրջանի Յանըքլը գյուղից էր, ծնված 1997-ին:  Continue reading

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ներքին ծառայության կանոնագրքի փոփոխության նախագծին

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստը: Փետրվար 28, 2017 11:57 | RAZM.INFO - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացությունն են ստացել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթները: Continue reading

Թուրքիայի զինուժը Իրաքում հարվածել է PKK-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ Փետրվար 28, 2017 11:37 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին Թուրքիայի ռազմօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ռազմինֆոյի նյութին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլու: Փետրվար 27, 2017 23:21 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որում խոսում է երկրի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլուն (Hüseynov Murad İlqar oğlu ): Ավելի վաղ զինծառայողի հարազատները սոցցանցերում գրում էին, որ չեն կարողանում կապվել նրա հետ։ Continue reading

ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան

Փետրվար 27, 2017 21:47 | RAZM.INFO - Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՊԲ

Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) Փետրվար 27, 2017 17:55 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00 սահմաններում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները չեզոք գոտուց վերադարձվել են ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Continue reading