Category Archives: Այլ

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

Փետրվար 25, 2012 10:50 | RAZM.INFO - Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում`  ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ  տարածել թշնամու շրջանում: Continue reading

Հնարավո՞ր էր փրկել ջրծաղիկից մահացած զինվորին: Նրա հայրը լքում է ոստիկանական համակարգը

Հունվար 13, 2012 15:17 | RAZM.INFO - 2011 թ. դեկտեմբերի 30-ին, բանակում ջրծաղիկից մահացած 18-ամյա Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանն ասել է, որ լքելու է ոստիկանական համակագը. «Դուրս եմ գալու համակարգից, որ կարողանամ պայքարել, որ բացահայտվեն ու պատժվեն որդուս մահվան մեջ բոլոր մեղավորները»: Continue reading

«Պատերազմի դեպքում իրանցի մահապարտները թանկ կնստեն ԱՄՆ-ի վրա». իրանագետ

Հունվար 13, 2012 13:25 | RAZM.INFO - Մինչ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարում է, որ Արաբական ծով մտնող «Կառլ Վինսոն»  ատոմային ավիակիրը գնում է փոխարինելու «Ջոն Սթենիսին» և դա բնավ մոտեցող պատերազմի նշան չէ, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շրջայց է կատարում լատինական ամերիկայի դաշնակից երկրներով, Ռուսաստանն ու Չինաստանն էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման դեմ են հանդես գալիս՝ հարցն առավել քան արդիականանում է՝ կլինի արդյոք պատերազմ կասպյան տարածաշրջանում: Continue reading

Ինչպես են ընտրում զորքերում. ականատեսի վկայություն

Հունվար 10, 2012 11:40 | RAZM.INFO -

Ֆեյսբուքում հարց էի տվել բանակում ընտրությունների կազմակերպման մասին և շատ հետաքրքիր պատասխաններ ստացա Դավիթ Մելիքսեթյանից։ Ստորև ներկայացնում եմ մեր զրույցը՝ աննշան ոճական և ուղղագրական խմբագրումով։ Continue reading

Ի՞նչ կարդալ ու դիտել բանակում

Զինվորների համար գրքահավաքի կոչ անող ամերիկյան քարոզչական պաստառ (I համաշխարհային պատերազմ) Դեկտեմբեր 21, 2011 21:15 | RAZM.INFO -

Ոմանք կզարմանան, բայց զինվորներն էլ են ազատ ժամանակ ունենում, և նրանց մի մասն այդ ազատ ժամանակն օգտագործում է գիրք ընթերցելու կամ ֆիլմ դիտելու համար։ Օրինակ՝ տվյալ պահին ծառայող ընկերներիցս մի քանիսը նույնիսկ խնդրել են ուղարկել որոշակի գրականություն ու ֆիլմեր, մեկն էլ ամեն անգամ տուն գալուց հետը նոր գրքեր է տանում։ Continue reading

ԱՄՆ-ը 5 տարում Իսրայելին կտա 20.1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն

Նոյեմբեր 22, 2011 12:18 | RAZM.INFO - nosikot-ը գրում է, որ 2011-2016թթ., ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Իսրայելին կկազմի 20.1 մլրդ ամերիկյան դոլար, ընդ որում այդ օգնության երեք քառորդը կլինի զենքի և ռազմական տեխնիկայի տեսքով։ Ռուս բլոգերը նաև պարզել է, որ օրինակ` 2009 թվականին ԱՄՆ-ը Իսրայելին տրամադրել էր 2.55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և դրա հիման վրա ենթադրում է, որ ռազմական օգնության ծավալները աճելու միտում ունեն։ Հավելենք նաև, որ ԱՄՆ-ը Իսրայելի խոշորագույն դոնորն է և քաղաքացիական, և ռազմական ծրագրերում։

Թուրքիան՝ տարածաշրջանի ռազմակրթական կենտրոն

Նոյեմբեր 3, 2011 10:29 | RAZM.INFO - Հետաքրքիր փաստեր՝ փորձագետ Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը» (Երևան, 2010) գրքից... Համաձայն ռազմական գիտության, տեխնիկայի ու կրթության մասին Թուրքիայի և Ղազախստանի՝ 1994 թվականին ստորագրած պայմանագրի, Թուրքիան իր վրա էր վերցրել ղազախ կուրսանտների բոլոր ծախսերը։ Continue reading

Ո՞ր կառույցներն էին վայելում Հայաստանի բնակիչների վստահությունը 2007–2008 թթ.

Նոյեմբեր 2, 2011 7:42 | RAZM.INFO -

Որոշեցինք նոր խորագիր ավելացնել՝ «Թվեր», որի ներքո Ռազմինֆոն կներկայացնի ռազմական ոլորտին վերաբերվող վիճակագրություն։

Համաձայն «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» (ՀՌԿԿ / CRRC) կազմակերպության հարցման տվյալների, քաղաքացիներն առավել վստահում էին բանակին (հարցվածների 40%) և Եկեղեցուն (հարցվածների 36%)։ Նույն այդ կառույցներն անվստահություն էին ներշնչում հարցվածների միայն երեք տոկոսին։ Հետաքրքիր է, թե այսօր այդպիսի հարցումն ինչ արդյունք կտա։ Ստորև՝ հաստատությունների աղյուսակն ամբողջությամբ. Continue reading

Հայաստանի առաջին հանրապետության օդուժը

Հոկտեմբեր 25, 2011 8:25 | RAZM.INFO - Պատկերացնու՞մ եք՝ դեռևս 1918թվականին Հայաստանի առաջին հանրապետությունն օդուժ ուներ: ՀՀ անկախացումից հետո ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով` 3-րդ կովկասյան ավիաջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918թ. օգոստոսի 15-ը: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաև Գուլյան): Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների` «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin III» կամ «Voisin V»: Պահեստամասեր չկային, և թռիչքներ գրեթե չէին կատարվում: Կարդալ մանրամասն` «Հայ Զինվորում»:

Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

Հոկտեմբեր 19, 2011 13:29 | RAZM.INFO - Ռազմագիտություն լրագրողների և մեդիա-ակտիվիստների համար Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։ Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекрестится»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։ Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (… դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։ Continue reading