Author Archives: Ժաննա Վարդանյան

ԱՄՆ-ն կչեղարկի Իրանին քաղաքացիական ինքնաթիռ վաճառելու Boeing-ի և Airbus-ի լիցենզիաները

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից Մայիս 10, 2018 13:16 | RAZM.INFO - Մայիսի 8-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո 90 և 180 օր ժամկետներում կվերականգնեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին 90 օրում նախարարությունը կաշխատի նաև Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու համար Boeing և Airbus ավիաընկերությունների արտոնագրերը չեղարկելու ուղղությամբ։ Continue reading

Իրանի հոգևոր առաջնորդը Միջուկային գործարքի պահպանման համար երաշխիքներ է ցանկանում Եվրոպայից

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Մայիս 10, 2018 11:27 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի վստահում Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային և Միջուկային համաձայնագրի պահապանման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ 3  երկրներից իրական երաշխիքներ ստանան։ Continue reading

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային  համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Մայիս 8, 2018 22:59 | RAZM.INFO - Մայիսի 8-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները: Միաժամանկ Թրամփը խոստացավ Իրանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ: Continue reading

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը հավատարիմ կմնան Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրին

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Մայիս 8, 2018 19:13 | RAZM.INFO - Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը։ Continue reading

«Պետք է կանգնեցնել Իրանին՝ անգամ հակամարտության գնով». Նեթանյահու

Բենյամին Նեթանյահու Մայիս 7, 2018 14:41 | RAZM.INFO - Մայիսի 6-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանների մոտ Իրանի ռազմական ներկությունը, քանի որ այն ուղղված է Իսրայելի դեմ։ Ըստ այդմ՝ Իսրայելը վճռական է Իրանին կանգնեցնելու հարցում, եթե անգամ այն  հակամարտության հանգեցնի։  Continue reading

Իրաքը կրկին հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը

Իրաքի՝ ԱՄՆ-ից ստացած F-16C կործանիչ Մայիս 7, 2018 12:03 | RAZM.INFO - Մայիսի 6-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով Իրաքի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Դեշաիշա քաղաքից հարավ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։  Continue reading

Իրանը և Օմանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

Իրանի և Օմանի ռազմական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի 14-րդ նիստը Մայիս 7, 2018 12:00 | RAZM.INFO - Մայիսի 5-ին Թեհրանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամիի և Օմանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ռաշիդ բին Սաիդ ալ-Բալուշիի ղեկավարությամբ ացկացվել է Իրանի և Օմանի  ռազմական համագործակցության հարցերով ընդհանուր կոմիտեի 14-րդ նիստը։ Continue reading

Իրաքի օդուժը T-50 Golden Eagle ինքնաթիռների երրորդ խմբաքանակն է ստացել Հարավային Կորեայից

Կորեական T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռ Մայիս 5, 2018 11:12 | RAZM.INFO - Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են հարավկորեական Korea Aerospace Industries ընկերության Տ-50 «Գոլդեն Իգլ» (T-50 Golden Eagle) տեսակի ուսումնամարտական ինքնաթիռների երրորդ խմբաքանակը (6 միավոր): Continue reading

«Իսլամական պետությանը» անդամակցելու համար Իրաքում 8 կին է ցմահ ազատազրկվել

«Իսլամական պետության» կին զինյալներ Մայիս 5, 2018 10:25 | RAZM.INFO - Իրաքի կենտրոնական քրեական դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով զմահ ազատազրկել է 8 կնոջ, այդ թվում՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Սիրիայից։ Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական օդային թիրախներ

«Պալմա» զենիթահրետանային կայան Մայիս 4, 2018 13:35 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը  պայմանական օդային թիրախների հայտնաբերման և պայմանական հակառակորդի օդային հարվածները կասեցնելու թեմայով վարժանքներ են անցկացրել գիշերային ժամերին։ Continue reading