Author Archives: Vahram

Ռազմական գործողություններ ՔԲԿ դեմ՝ Թուրքիայի Հաքյարի նահանգում

«AH-1W Սուպեր Կոբրա» հարվածային ուղղաթիռ Հուլիս 25, 2012 11:33 | RAZM.INFO - Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաքյարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքական ռազմաօդային ուժերը «Կոբրա» ուղղաթիռների ուղեկցությամբ իրականացրել են հատուկ գործողություններ՝ ճնշելու 2 օր շարունակ դեպի շրջկենտրոն տանող ճանապարհը փակած քուրդ մարտիկների դիմադրությունը: Continue reading

Ո՞րն է թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի պատճառը

Հուլիս 24, 2012 15:53 | RAZM.INFO - Հուլիսի 22-ին Թուրքիայի Հաքյարի շրջանում ռազմական տրանսպորտային ուղղաթիռի կործանման և դրա հետևանքով 5 զինվորականների մահվան պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քրդական բանվորական կուսակցությունը»: Continue reading

Թուրքիան մտադիր է ստեղծել 2500 կմ հեռահարությամբ հրթիռներ

Հուլիս 24, 2012 13:05 | RAZM.INFO - Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետ Ռ.Թ.Էրդողանի կարգադրությամբ անցյալ շաբաթ Թուրքիայի ՊՆ Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեն որոշում է կայացրել՝ սկսելու մինչև 2500կմ հեռահարությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նախագծումը: Continue reading

ԵԱՀԿ հերթական դիտարկումը շփման գծում

Հուլիս 24, 2012 12:09 | RAZM.INFO - Հուլիսի 25-ին ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժի Աբերլեն՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղի հատվածում: Continue reading

Իրաքի 18 քաղաքներով «պայթյունների ալիք է անցել»

Հուլիս 23, 2012 19:34 | RAZM.INFO - Այսօր Իրաքի 18 քաղաքաներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, կրկին պայթյուններ են որոտացել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 100, վիրավորվել՝ 200 մարդ: Զոհվածները հիմնականում անվտանգության աշխատակիցներ են: Բաղդադում՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նաեւ պաշտոնյաներ են տուժել: Continue reading

Հրդեհվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը

Հուլիս 23, 2012 19:21 | RAZM.INFO - Հրդեհը բռնկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղի թուրքական հատվածում՝ երկրի հարավարևելքում գտնվող Միդիաթ քաղաքի շրջանում: Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան: Նավթամուղը զգալիորեն վնասվել է, և հոսքը նրանով ժամանակավորապես դադարեցված է Continue reading

Իրանում փորձարկվել է առաջին «քիմիական հրթիռը»

Հուլիս 23, 2012 18:42 | RAZM.INFO - Իրանական «Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Իրանում փորձարկվել է տեղական արտադրության առաջին «քիմիական հրթիռը»: Փորձարկումն իրականացրել են Մեշհեդ քաղաքի Ֆիրդևսի համալսարանի քիմիայի ֆակուլտետի ինժեներները: Ըստ աղբյուրի՝ 3 հրթիռների արձակումը պսակվել է հաջողությամբ: Continue reading

Իրանը 2-րդ անգամ փորձարկեց «Խալիջ Ֆարս» հրթիռը

Հուլիս 23, 2012 18:34 | RAZM.INFO - Իրանի հեռուստատեսությունը տարածել է Պարսից ծոցում իրանական հականավային բալիստիկ «Խալիջ Ֆարս» հրթիռի (ՀՆՀ) երկրորդ փորձարկման լուսանկարները։ Չնայած այն հանգամանքին, որ հրթիռը ԶՈւ-ում դեռեւս չի գործածվում, փորձագետների կարծիքով, Իրանը այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ ունի անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ հրթիռի արտադրության համար Continue reading

Ստամբուլում կքննարկվի Իրանի կողմից ուրանի հարստացման խնդիրը

Հուլիս 23, 2012 14:54 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին Ստամբուլում տեղի կունենան բանակցություններ Իրանի ատոմային հարցի շուրջ՝ ԵԽ-ի գլխավոր ներկայացուցչի արտաքին գործերով տեղակալ և անվտանգության քաղաքագետ Հ.Շմիդտի և Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհդրի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի միջև: Continue reading

Այսօր Աղդամի ազատագրման 19-րդ տարեդարձն է

Հուլիս 23, 2012 14:19 | RAZM.INFO - Աղդամ քաղաքը Արցախյան պատերազմի հենց սկզբից վերածվեց ադրբեջանական խոշոր ռազմական հենակետի։ Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Continue reading