Author Archives: Տարոն Հովհաննիսյան

Չեխիա-Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան «ռազմական տրանզիտ». ՄԱԿ-ի ռեգիստրի 2017 թ. զեկույցներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ Հունիս 1, 2018 18:01 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2017-ին Չեխիայից և Սոլավակիայից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները: Ըստ դրանց՝ Չեխիան Սլովակիային վաճառել է 13 միավոր RM-70/85 ՀԿՌՀ, Սլովակիան՝ Իսրայելին: Իսրայելի զեկույցը չկա, սակայն հայտնի է, որ դրանք հայտնվել են Ադրբեջանում:  Continue reading

Ադրբեջանում հուլիսի 1-30-ին զորակոչ կանցկացվի

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Մայիս 31, 2018 12:44 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հուլիսի 1-ից 30-ը ամառային զորակոչ անցկացնելու հրամանագիր: Նշված ժամանակահատվածում կանցկացվի նաև պարտադիր զինծառայություն անցած զինծառայողների զորացրում: Continue reading

Նազարբաևը ցմահ կգլխավորի Ղազախստանի անվտանգության խորհուրդը

Նուրսուլթան Նազարբաև Մայիս 31, 2018 11:47 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 31-ին, Ղազախստանի խորհրդարանի սենատը ընդունել է «Ղազախստանի անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրավունք է ստանում ցմահ գլխավորել անվտանգության խորհուրդը: Continue reading

Մայիսի 30-ին Արցախում ավտովթարից զինծառայող է մահացել

Մայիս 31, 2018 10:49 | RAZM.INFO - Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Continue reading

Իրանում ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է վթարվել. 2 զոհ

Իրան ինքնաթիռ վթար Մայիս 30, 2018 15:09 | RAZM.INFO - Մայիսի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող մեկ թեթև ուսումնամարտական ինքանթիռ: Վթարի հետևանքով անձնակազմի երկու անդամները մահացել են:  Continue reading

Սիրիայում ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության գումարտակը վերադարձել է Չեչնիա

ՌԴ ռազմական ոստիկանության զինծառայողն ուղեկցում է Հալեպից աֆրին գնացող շարասյունը. 22.02.2018 Մայիս 30, 2018 11:01 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Սիրիայում ՌԴ ԶՈւ ռազմական առաքելությանը մասնակցած ռազմական ոստիկանության գումարտակներից մեկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ Չեչնիա: Continue reading

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է երիտասարդ զինծառայողներով համալրվելու մրցույթ

Մայիս 29, 2018 16:40 | RAZM.INFO - Մայիսի 29-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է թափուր հաստիքների լրացման գործընթաց: Դիմել կարող են պարտադիր զինվորական ծառայություն անցած (բացառությամբ իգական սեռի), բարձրագույն կամ միջին մանսագիտական կրթությամբ երիտասարդները: Continue reading

Թուրքիայում 35 զինվորական են ձերբակալել. մեղադրանքը՝ «գյուլենականություն»

Թուրքիայում զինվորականներին ձերբակալում են Գյուլենականների հետ կապի համար Մայիս 29, 2018 16:11 | RAZM.INFO - Մայիսի 29-ին Թուրքիայում ձերբակալել են 35 զինվորական, որից 33-ը՝ գործող: Ձերբակալված զինվորականները մեղադրվում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող Գյուլնեի «կառույցի» անդամ լինելու համար: Continue reading

Սիրիա-Իսրայել սահմանը կհսկի Սիրիայի կառավարական բանակը

Մայիս 29, 2018 13:22 | RAZM.INFO - Մայիսի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիա-Իսրայել սահմանը պետք է հսկի Սիրիայի բանակը: Իսրայելական «2-րդ ալիքը», փոխանցելով «բարձրաստիճան պաշտոնիայի» հայտարարությունը, նշել է, որ Մոսկվայի հետ պայմանավորվածությամբ սահմանին չպետք է լինեն Իրանի և Հիզբոլլահի ուժեր: Continue reading

ԱՄՆ-ում հնարավոր է չեղարկեն Թուրքիային F-35-ների վաճառքը. թուրքերը սպառնում են ՍՈւ-57-ով

Հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչ Մայիս 29, 2018 12:22 | RAZM.INFO - Մայիսի 25-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է օրինագիծ, որով պաշտպանության դեպարտամենտին արգելվում է Թուրքիային վաճառել ծանր սպառազինություն, այդ թվում՝ F-35 կործանիչներ, մինչև Պենտագոնը չներկայացնի Թուրքիայի կողմից S-400-ների գնման, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-գնահատական: Continue reading