Author Archives: Տարոն Հովհաննիսյան

Հունաստանն ազատ է արձակել Թուրքիայից փախած բոլոր 8 զինծառայողներին

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող Հունիս 5, 2018 12:52 | RAZM.INFO - Հունաստանն ազատ է արձակել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Թուրքիայից Հունաստան փախած 8 թուրք զինծառայողին: Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, նրանցից մեկին արդեն քաղաքական ապաստան է տրամադրել: Continue reading

Քրդական ուժերը դուրս կհանվեն Մանբիջից. ԱՄՆ-Թուրքիա համաձայնություն

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ. Հունիս 5, 2018 11:53 | RAZM.INFO - Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման, այնտեղ համատեղ ուժերով անվտանգության ապահովման շուրջ: Հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Continue reading

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Հունիս 5, 2018 10:48 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 4-ին Ռուսաստանում հանդիպել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևին: Continue reading

Թուրքիայի զինծառայողները 27 կմ խորացել են Իրաքի տարածում

Թուրք զինծառայողներն Իրաքի տարածքում. հունիս 2018թ. Հունիս 4, 2018 16:55 | RAZM.INFO - Վերջին օրերին Թուրքիայի զնված ուժերի զինծառայողները ներխուժել են Իրաքի տարած և առաջ շարժվել քրդաբնակ գյուղերում: Ըստ առկա տվյալների՝ Թուրքիայի զինված ուժերը շուրջ 30 կմ խորացել են Իրաքի տարածքում: Continue reading

Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ահաբեկիչ, դաշտային հրամանատար

«Իսլամական պետության» ահաբեկիչներ. (արխիվ) Հունիս 4, 2018 12:56 | RAZM.INFO - Մայիսի վերջին Սիրիայի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են մեկ այլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ջամալ Ազարիին: Continue reading

Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի հետ բախումներում սպանվել է 3 թուրք զինծառայող

Հաքքարիում սպանված թուրք զինծառայող. 03.06.2018 Հունիս 4, 2018 11:58 | RAZM.INFO - Հունիսի 3-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները սպանել են Թուրքիայի Զու 3 զինծառայողի, ևս մեկը վիրավորվել է:  Continue reading

Այսօր ԱՄՆ-ն և Թուրքիան կհստակեցնեն Սիրիայի Մանբիջից քրդերի հեռանալու հարցը. Չավուշօղլու

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ. Հունիս 4, 2018 10:38 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ԱՄՆ-ում կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկեն Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական ուժերի դուրսբերման «ճանապարհային քարտեզը»: Continue reading

Կարսում ավարտվել են Թուրքիա-Ադրբեջան (Նախիջևան) համատեղ վարժանքները

Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի (Նախիջևան) համատեղ զորավարժությունից․ մայիսի 2018թ․ Հունիս 2, 2018 20:30 | RAZM.INFO - Մայիսի 29-31-ին Կարսում անցկացվել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքներ։ Զորավարժությանը Ադրբեջանի կողմից ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի մեկ մոտոհրաձգային վաշտ։ Continue reading

2017 թ. Ադրբեջանը Թուրքիայից ներկրել է 300մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներ. ՄԱԿ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 կառավարվող հրթիռ Հունիս 2, 2018 15:46 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2017թ. Թուրքիայի՝ սպառազինության արտահանման վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 36 TR-300 չկառավարվող և TRG-300 կառավարվող հրթիռներ: Continue reading

2017թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 6 մեծ տրամաչափի հրետանի, Ադրբեջանը՝ 61 զրահամեքենա

Հունիս 1, 2018 19:01 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Ռուսաստանի զեկույցը՝ 2017 թ. արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 61 «մարտական զրահամեքենա», իսկ Հայաստանին՝ 6 «մեծ տրամաչափի հրետանային համակարգ»: Continue reading