Author Archives: Սոնա Սուքիասյան

PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ Մայիս 11, 2018 17:44 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 1-ը:  Continue reading

Ռուսաստանը առայժմ Ս-300 ԶՀՀ-ներ չի մատակարարի Սիրիային. Վլադիմիր Կոժին

Ս-300 ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Մայիս 11, 2018 15:04 | RAZM.INFO - Ռուսաստանը և Սիրիան առայժմ բանակցություններ չեն իրականացնում արաբական այդ պետությանը ռուսաստանյան արտադրության Ս-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցով:  Continue reading

Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար. վարչապետ

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան Մայիս 11, 2018 13:03 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Continue reading

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների հետապնդումները. զինուժից ևս 300 մարդ կձերբակալվի

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ Մայիս 11, 2018 11:57 | RAZM.INFO - Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայի զինված ուժերում ծառայող ևս 300 մարդու, որից 211-ը գործող զինվորականներ են: Նրանց կասկածում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու և երկրի զինուժի ներսում գաղտնի կազմակերպություն ստեղծելու մեջ: Continue reading

Իրաքում «Իսլամական պետության» 5 հրամանատար է ձերբակալվել

«Իսլամական պետության» ահաբեկիչներ. (արխիվ) Մայիս 11, 2018 10:35 | RAZM.INFO - Իրաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 «հրամանատարի»: Ըստ Իրաքի հետախուզական ծառայության տվյալների՝ նրանք Սիրիայից են անցել:  Continue reading

Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծում Սիրիայի Իդլիբ նահանգում

Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծել Իդլիբում Մայիս 11, 2018 10:03 | RAZM.INFO - Մայիսի 9-ին Թուրքիայի զինված ուժերը արդեն 10-րդ «դիտարկման կետն է» ստեղծել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում: Այն սահմանակցում է Հալեպ նահանգին:  Continue reading

«Գյուլենականության մեղադրանքով» Թուրքիայի օդուժից ևս 65 զինծառայող են ձերբակալել

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել Մայիս 10, 2018 15:17 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են այդ երկրի ռազմաօդային ուժերում ծառայող 65 մարդու, որոնց մեծ մասը գործող զինվորականներ են:  Continue reading

Թուրքիան առաջին F-35 կործանիչը կստանա 2019-ի նոյեմբերին. «Հյուրիեթ»

F-35A կործանիչներ Մայիս 10, 2018 13:30 | RAZM.INFO - Ըստ թուրքական որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ հենց այս տարվա հունիսից Թուրքիան կստանա F-35 կործանիչների առաջին խմբաքանակը: Ըստ այդ տվյալների՝ առաջին մատակարարումը նախատեսվում է 2019 թ. նոյեմբերին:   Continue reading

Իրանական ուժերը հրթիռակոծել են Գոլանի բարձունքները, Իսրայելը պատասխան հարվածել է Սիրիայի տարածքին

Իսրայելը պատասխան հարավածել է իրանական ուժերին Սիրիայի տարածքում Մայիս 10, 2018 11:49 | RAZM.INFO - Մայիսի 10-ին Գոլանի բարձունքները, որոնք գրավված են իսրայելական զինուժի կողմից, հրթիռակոծման են ենթարկվել: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շուրջ 20 հրթիռ է արձակվել Սիրիայում տեղակայված իրանական ուժերի կողմից: Իսրայելը պատասխան հարվածել է իրանցիների կրակային դիրքերին և այլ թիրախների:  Continue reading

ԱՄՆ դուրս գալը Իրանի հետ միջուկային համաձայնագրից նոր հակամարտությունների պատճառ կդառնա. Թուրքիայի նախագահական

Իրանի նախագահ Հասան Ռուհանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Մայիս 10, 2018 11:28 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը Իրանի հետ միջուկային համաձայնագրից հանգեցնելու նոր հակամարտությունների և հավելյալ անկայունության:  Continue reading