Author Archives: Ռոբերտ Նազարյան

Ռուսաստանն ու Տաջիկստանը համատեղ ՀՕՊ համակարգ կունենան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Ապրիլ 27, 2021 15:58 | RAZM.INFO -

Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Շերալի Միրզոն ապրիլի 27–ին ստորագրել են համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր։

Continue reading

2020–ին ԱՄՆ–ի ռազմական ծախսերը ամենաշատն են եղել, Ռուսաստանինը՝ 4–րդը․ SIPRI

sipri Ապրիլ 26, 2021 18:29 | RAZM.INFO -

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) զեկույցի՝ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը եղել է ԱՄՆ–ն 778 մլրդ դոլար ցուցանիշով։ ԱՄՆ–ին հաջորդում են Չինաստանը (252 մլրդ դոլար), Հնդկաստանը (72.9 մլրդ դոլար), Ռուսաստանը (61.7 մլրդ դոլար) և Մեծ Բրիտանիան (59.2 մլրդ դոլար)։

Continue reading

Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020–ին ավելացել են, Հայաստանինը՝ նվազել․ SIRPI

sipri Ապրիլ 26, 2021 17:42 | RAZM.INFO -

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է զեկույց, ըստ որի Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ–ի 5.4 տոկոսը։ Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2.6 տոկոսով, որը կազմել է ՀՆԱ–ի 4.9 տոկոսը։

Continue reading

Ռուսաստանը Ղրիմում խոշոր զորավարժություն է անցկացնում

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Ապրիլ 22, 2021 16:30 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, խոշոր միջզորատեսակային զորավարժություն է մեկնարկել։ Ռազմական շրջանի համազորային բանակներից, Սևծովյան նավատորմից, Կասպյան նավատորմիղից և օդադեսանտային ուժերից զորավարժությանը մասնակցում է 10 հազարից ավելի զինծառայող և ներգրավված է 1200 միավոր զինտեխնիկա։

Continue reading

ՌԴ Բալթիկ նավատորմը նոր շտաբի պետ ունի

Սերգեյ Լիպիլին Ապրիլ 19, 2021 18:38 | RAZM.INFO -

Ապրիլի 19–ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով փոխծովակալ Սերգեյ Լիպիլինը նշանակվել է Բալթիկ նավատորմի շտաբի պետ, նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ։

Continue reading

Ռուսաստանը նոր ԱԹՍ է դրել սերիական արտադրության

ZALA 421-16E5G Ապրիլ 15, 2021 16:39 | RAZM.INFO -

Ռուսական ZALA AERO ընկերությունը (մտնում է «Կալաշնիկով» կոնցերնի կազմի մեջ) ZALA 421-16E5G ներքին այրման և էլեկտրական հիբրիդային շարժիչով ԱԹՍ–ն դրել է սերիական արտադրության։ Ընկերությունը տվյալ մոդելի համար արդեն ունի պատվեր։

Continue reading

2020–ին Ղրիմում 6 ահաբեկչական գործողություն է կանխվել․ ՌԴ ԱԽ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն Ապրիլ 15, 2021 13:32 | RAZM.INFO -

2020 թվականին Ղրիմում հաջողվել է կանխել 6 ահաբեկչական գործողություն և ահաբեկչական ուղղվածության 10 հանցագործություն։ Իրավապահները բացահայտել են ծայրահեղական ուղղվածության 23 հանցագործություն։

Continue reading

«Օխոտնիկ» ԱԹՍ–ները ՌԴ ԶՈւ կմատակարվեն 2024 թվականից

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ Ապրիլ 14, 2021 16:46 | RAZM.INFO -

Ռուսական արտադրության ծանր հարվածային «Օխոտնիկ» ԱԹՍ–ների մատակարարումը զինված ուժերին պլանավորվում է սկսել 2024 թվականից։

Continue reading

Ուկրաինայում ժամկետայինների թիվը կնվազի

Ուկրաինացի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը Ապրիլ 1, 2021 16:29 | RAZM.INFO -

2021 թվականի գարնանային զորակոչին Ուկրաինայում 14 246 մարդ կզորակոչվի։ 14 246–ից երկրի զինված ուժերը կհամալրի 6500 զինակոչիկ, Տրանսպորտի պետական հատուկ ծառայությունը՝ 600, Ազգային գվարդիան՝ 4646, Պետական սահմանապահ ծառայությունը՝ 2500։

Continue reading

Ապրիլի 1–ին Ռուսաստանում կմեկնարկի գարնանային զորակոչը

Մարտ 29, 2021 16:20 | RAZM.INFO -

Մարտի 19–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գարնանային զորակոչի անցկացման հրաման։ Զորակոչը լինելու է ապրիլի 1–ից հունիսի 15–ը։

Continue reading