Author Archives: Միլենա Այվազյան

Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել

Ապրիլ 15, 2021 19:53 | RAZM.INFO -

Թուրքական Aselsan ընկերությունը սերիական արտադրության է դրել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված CATS (common aperture targeting system) կոչվող էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերը։ Թուրքիայում պնդում են՝ Կանադայի էմբարգոյից* հետո կանադական արտադրանքը կարող են փոխարինել տեղականով։

Continue reading

Իրաքում հարվածել են թուրքական ու ԱՄՆ գլխավորած կոալիցիոն բազաներին

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Ապրիլ 15, 2021 12:20 | RAZM.INFO -

Ապրիլի 14-ի գիշերը հարվածներ են եղել Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլ քաղաքի միջազգային օդանավակայանում տեղակայված ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ռազմաբազայի վրա: Ավելի ուշ էլ հրթիռային հարվածներ են եղել Էրբիլից մի փոքր արևմուտք` Բեշիքա բնակավայրում տեղակայված թուրքական ռազմաբազայի վրա, ինչի արդյունքում 1 թուրք զինծառայող սպանվել է:

Continue reading

Ժամկետային զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար

Ապրիլ 12, 2021 14:38 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ զինծառայողներն այս պահին ռիսկի խումբ չեն հանդիսանում: Այս պահին ժամկետային զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստում չի իրականացվելու։

Continue reading

Վթար Իրանի միջուկային օբյեկտում. կազմակերպման համար մեղադրվում է Իսրայելը

Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը Ապրիլ 12, 2021 12:58 | RAZM.INFO -

Ապրիլի 11-ին առավոտյան Իրանի Նաթանզ քաղաքում տեղակայված ուրանի հարստացման միջուկային օբյեկտում վթարվել է էլեկտրականությունը, տուժածներ չկան, սակայն վնասներն այնքան մեծ են, որ Նաթանզում ուրանի հարստացումը կարող է հետաձգվել 9 ամսով։ Ավելի ուշ վթարն Իրանում որակվել է որպես հարձակում և «միջուկային ահաբեկչություն», ինչի համար իրանական կողմը մեղադրում է Իսրայելին և նշում, որ վրեժ է լուծելու։

Continue reading

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

KT-1 Ապրիլ 9, 2021 12:42 | RAZM.INFO -

Ապրիլի 9-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել և ծովն է ընկել ռազմաօդային ուժերի երկրորդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարությանը պատկանող KT-1 տիպի ուսումնավարժական ինքնաթիռը։

Continue reading

Թուրքիան Սիրիայում երկու կորուստ ունի

Ապրիլ 8, 2021 11:05 | RAZM.INFO -

Ապրիլի 7-ին երեկոյան Սիրիայի հյուսիսային շրջաններում` Թուրքիայի` 2018թ. իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության տարածքում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում երկու թուրք զինծառայող է սպանվել:

Continue reading

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում

Ապրիլ 7, 2021 17:12 | RAZM.INFO -

Ապրիլի 5-ին Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Սարըզադե Էլվին Ազեր օղլուն (Sarızadə Elvin Azər oğlu), լինելով արձակուրդի մեջ, մահացել է: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` մահվան պատճառն այրվածքներն են եղել, սակայն, թե ինչի հետևանքով է զինծառայողն այրվել, չի նշվում:

Continue reading

Ադրբեջանի բանակում ականազերծողների հատուկ գումարտակ է ստեղծվել

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակիցներն ու վարժեցված շները Ապրիլ 7, 2021 17:03 | RAZM.INFO -

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի բանակում մի քանի ինժեներա-ամրաշինական գումարտակներ են ստեղծվել, որոնցից մեկն էլ հատուկ ականազերծման գումարտակն է: Դրա ստեղծման համար ադրբեջանցիները վերապատրաստումների են մեկնել Թուրքիա:

Continue reading

Թուրքիայում կործանիչ է վթարվել, օդաչուն մահացել է

Ապրիլ 7, 2021 16:39 | RAZM.INFO -

Ապրիլի 7-ին Թուրքիայի Քոնյա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել NF-5 կործանիչ, օդաչուն մահացել է:

Continue reading

Ռուսաստանի ԶՈւ-ում մարտական պատրաստության ստուգումներ են սկսել

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն, նկարը՝ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության Ապրիլ 6, 2021 16:22 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ պատրաստության պլանի համաձայն՝ ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում և զորամասերում մարտական պատրաստության ստուգումներ են սկսվել, զորքերը դուրս են եկել զորավարժարաններ՝ վարժանքների անցկացման համար։

Continue reading