Author Archives: Մելինե Մաթևոսյան

Արարատի մարզում վթարի ենթարկված սպաների առողջական վիճակը կայուն է

Հուլիս 2, 2012 16:13 | RAZM.INFO - Razm.info-ն, ինչպես  արդեն  հայտնել էր,  փորձեց  Պաշտպանության նախարարությունից տեղեկանալ  այսօր առավոտյան Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ վթարի ենթարկված ապաներից  լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանին ոչինչ չի պատահել, իսկ կապիտան Արսեն Մինասյանն ուսի կոտրվածք ունի։  Ներկա պահին փաստի առթիվ քնչական նյութեր են պատրաստվում Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքում։

Մեր ժամանակի հերոսը զինվորն է. Սեյրան Օհանյան

Հուլիս 2, 2012 15:59 | RAZM.INFO - Զրույց ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ -Պարոն նախարար, «Հայ զինվորի» և մեր ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյա տարեդարձը։ Խորին խոնարհում Ձեր վաստակի՝ պատերազմական սխրանքների և խաղաղ ժամանակաշրջանի ձեռքբերումների առջև։ Երջանիկ եղեք, միշտ շրջապատված սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Անկորուստ անցեք Ձեր հետագա ուղին։ Մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի փառս մեր բանակի, ժողովրդի և պետության։ Continue reading

ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել

Հուլիս 2, 2012 12:10 | RAZM.INFO - Հուլիսի 2-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով "ՎԱԶ 21010" մակնիշի 14 ՕՕ 501 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ "Արագիլ" ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում:  Այդ մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Continue reading

Սեյրան Օհանյանը կմասնակցի Վահե Ավետյանի հուղարկավորությանը

Հուլիս 2, 2012 12:01 | RAZM.INFO - Երեկ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի այցելել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, քանի որ իր ծննդյան տարեդարձն է նշելիս եղել։  Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ներկա պահին Սեյրան Օհանյանն գտնվում է Վահե Ավետիսյանի տանը և  կմասնակցի  հուղարկավորության արարողությանը։

ՀՀ ՊՆ մամլո քարտուղար է նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը

Հուլիս 2, 2012 11:04 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ

Հուլիս 2, 2012 10:51 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: Continue reading

ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստի շրջանակներում մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով

Հուլիս 2, 2012 10:36 | RAZM.INFO - Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր: Continue reading

Ռուս դեսանտայինները կմասնակցեն Բելոռուսի անկախության տոնի շքերթին

Հունիս 30, 2012 14:48 | RAZM.INFO - Հուլիսի 3-ին ռուս դեսանտայինները կմասնակցեն Բելոռուսի անկախության օրվան նվիրված շքերթին։ Այդ կապակցությամբ հունիսի 29-ին Բելոռուս են մեկնել 76-րդ գվարդիական դեսանտա-գրոհային դիվիզիայի 234-րդ գվարդիական Սևծովյան դեսանտա-գրոհային գնդի 170 մարտիկներ։   Continue reading

Աբխազիայի ռուսական ռազմաբազայում ատեստավորում է անցկացվել

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Հունիս 30, 2012 12:58 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված  ռուսական ռազմաբազայում ավարտվել է շարքային և սերժանտական կազմի պայմանագրային զինծառայողների ատեստավորումը։  Ատեստավորումն անցել են զինծառայողների մոտ 90%-ը, մնացած 10%-ը ազատվելու է ծառայությունից։ Continue reading

Հայ-ադրբեջանական սահմանագծի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Հունիս 30, 2012 11:31 | RAZM.INFO - Հունիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Continue reading