Author Archives: Գոհար Նալբանդյան

Աֆղանստանում իր զորքերը պահելու համար Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը

Բայդեն-էրդողան Հունիս 15, 2021 17:49 | RAZM.INFO -

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ այդ թվում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո թուրքական զորքերի կողմից Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու հարցը։

Continue reading

Թուրքիայի ԱԳՆ գլխավորած պատվիրակությունը մեկօրա այցով մեկնել էր Լիբիա

Հունիս 14, 2021 17:04 | RAZM.INFO -

Հունիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա այցով մեկնել է Լիբիա, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհի հետ։

Continue reading

2021 թ-ին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանումների ծավալով Ադրբեջանը երկրորդ տեղում է

Թուրքական արտադրության MEMATT ականազերծող մեքենա Հունիս 11, 2021 17:46 | RAZM.INFO -

2021 թվականի առաջին 5 ամիսներին նկատվել է Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումների ծավալի մեծացում։ Այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել շուրջ 136 միլիոն դոլարի արտադրանք, ինչը մոտ 15 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Continue reading

Թուրքիայում սկսվել է ԱԹՍ-ների կանադական օպտիկական համակարգերի փոխարինումը տեղականով

CATS էլեկտրա-օպտիկական սենսորային համակարգ Հունիս 10, 2021 21:21 | RAZM.INFO -

Թուրքական Aselsan ընկերությունը սկսել է «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու թռչող սարքերի համար տեղական արտադրության CATS էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը, որը փոխարինում է կանադական WESCAM CMX-15D համակարգերին։

Continue reading

Ալբանիայի ՆԳ նախարարն այցելել է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Բայքար» ընկերություն

Հունիս 10, 2021 12:25 | RAZM.INFO -

Հունիսի 8-ին Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչիի գլխավորած պատվիրակությունն այցելել է անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» ռազմարդյունաբերական ընկերության գիտահետազոտական և արտադրական կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը։

Continue reading

Ռուսաստանը դուրս է գալիս «Բաց երկինք» միջազգային պայմանագրից

«Բաց երկինք» Հունիս 7, 2021 17:46 | RAZM.INFO -

Հունիսի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բաց երկինք» պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումը, որն ընդունվել էր հունիսի 2-ին՝ ՌԴ Պետական դումայի վերին պալատի քվեարկության ժամանակ։

Continue reading

Իրաքում ականի պայթյունից թուրք զինծառայող է մահացել․ ՊՆ

Հունիս 7, 2021 17:10 | RAZM.INFO -

Հունիսի 6-ին Իրաքի հյուսիսում իրականացվող «Ճանկ-Շանթ» (“Pençe-Yıldırım”) ռազմական գործողության ընթացքում ականի պայթյունից ստացած վիրավորումից մահացել է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող, հետևակի մասնագիտացած սերժանտ Սամեթ Շեքերը։

Continue reading

Թուրքիայի Ժանդարմերիան 2 կորուստ ունի քրդերի դեմ գործողության արդյունքում

Ժանդարմերիայի զոհեր Բաքի Քոչաքն ու Յուջել Աքին Հունիս 2, 2021 21:05 | RAZM.INFO -

Հունիսի 1-ի երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Թաթվան շրջանում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Էրեն-11» (Eren-11 operasyonu) ռազմական գործողության ընթացքում սպանվել են Ժանդարմերիայի լեյտենանտ Բաքի Քոչաքը և «գյուղական պահապան»* Յուջել Աքին:

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարն այցելել է Թուրքիա

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը «Անատոլիական փյունիկ-2021» զորավարժությանը Մայիս 31, 2021 18:15 | RAZM.INFO -

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն «Անատոլիական փյունիկ-2021» (Anadolu Ankası 2021) զորավարժության ցուցադրական մասին մասնակցելու նպատակով ժամանել է Թուրքիայի Քոնյա քաղաք։

Continue reading

Ուկրաինայում նորոգել և բանակին են հանձնել Սու-24 ռմբակոծիչներ

Սու-24Մ, Ուկրաինայի ՌՕՈւ Մայիս 27, 2021 19:42 | RAZM.INFO -

Ուկրաինական Նիկոլաևսկի «ՆԱՊՌ» ավիանորոգման գործարանը նորոգել է Ուկրաինայի բանակի հաշվեկշռում առկա Սու-24 ռմբակոծիչներ և հանձնել բանակին։

Continue reading