Author Archives: Աշոտ Առաքելյան

Ադրբեջանում ամփոփել են զորավարժության արդյունքները

Զորավարժության ամփոփման նիստ Ադրբեջանում Փետրվար 10, 2015 11:40 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության արդյունքերի ամփոփման նիստ է գումարել։ Նիստին մասնակցել են ԶՈւ ղեկավար կազմը, զորամիավորումների, ստորաբաժանումների հրամանատարներ և շտաբների պետերը, Continue reading

Ղրղզստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիև Փետրվար 9, 2015 13:36 | RAZM.INFO - Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Աբիբիլլա Կուդայբերդիևը փետրվարի 10-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակներում պլանավորվում է հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Continue reading

Զաքիր Հասանովը մասնակցել է ԶՈւ նորակառույց զորամասի բացման արարողությանը

Նորակառույց զորամասի բացման արարողության Ադրբեջանում Փետրվար 6, 2015 16:53 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը առաջնագծում մասնակացել է նոր կառուցված զորամասի բացման արարողությանը։ Continue reading

Հայկական կողմի կրակոցից Ադրբեջանի սահմանամերձ գյուղի բնակիչ է վիրավորվել

Հայկական գնդակից վիրավորվել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղի բնակիչ Փետրվար 6, 2015 14:38 | RAZM.INFO - Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր՝ փետրվարի 6-ին, հայտնել է, թե իբր հայկական կողմը երեկ՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, 4 ժամ շարունակ գնդակոծել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը։ Գնդակոծման արդյունքում, ըստ հաղորդագրության, ձեռքից վիարավորվել է գյուղի բնակիչ 1982-ին ծնված Խաթիրա Ալիևան: Continue reading

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի գերեզման Փետրվար 6, 2015 13:14 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ առաջնագծում երեկ երեկոյան հայկական գնդակից զինծառայող է սպանվել։  Continue reading

Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել զորավաժության անցկացման վայրում

Օպերատիվ-մարտավարական զորավարժություն Ադրբեջանում Փետրվար 4, 2015 13:42 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է փետրվարի 2-ին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության հրամանատարական կետ և խորհրդակցություն անցկացրել  զորավարժությանը մասնակցող բարձր սպայակազմի հետ: Continue reading

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստացել 2 զինծառայող

Լուսանկար միջադեպի վայրից Հունվար 28, 2015 17:30 | RAZM.INFO - Ադրբեջանի Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղի հարակից շրջանում հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը գրանցվել է ավտովթար, որի հետևանքով ծանր վիրավորվել են զինված ուժերի 2 զինծառայող, ովքեր տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Continue reading

Բաքվում մեկնարկել է ռազմածովային ուժերի նախկին պետի դատավարությունը

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով Հունվար 22, 2015 18:54 | RAZM.INFO - Բաքվի Նեսիմիի շրջանի վարչական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նախկին պետ, փոխծովակալ Շահին Սուլթանովի դատավարությունը։ Քննվելու են նաև նույն գործով մեղադրվող մյուս ամբաստանյալները։ Continue reading

Ադրբեջան է վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած զորախումբը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած ադրբեջանական զորախումբը (ինքնաթիռը պատկանում է Թուրքիային) Հունվար 22, 2015 14:21 | RAZM.INFO - Աֆղանստանում 2015-ի հունվարից ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող՝ ISAF առաքելությանը փոխարինած «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած ադրբեջանական 39 հոգանոց զորախումբը վերադարձել է Բաքու։ Continue reading

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին

Զաքիր Հասանովը Ֆրանսիայի դեսպանի հետ Հունվար 21, 2015 17:40 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 21-ին ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պասկալ Մոնյենի գլխավորած պատվիրակությանը։ Continue reading