Author Archives: Արմինե Կարեյան

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ՀՀՊ համակարգն իր դեմ չուղղել երաշխիքներ է տրամադրել

Հունիս 7, 2012 15:30 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն իսկ երաշխիքներ է տրամադրել Ռուսաստանին, որ Եվրոպա ՀՀՊ-ն չի ուղղվի այդ պետության դեմ: Continue reading

Հրդեհ զորամասի թեյարանում. այրվել է տանիքը

Հունիս 7, 2012 13:00 | RAZM.INFO - ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` զորամասի թեյարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.34-ին, մարվել` 11.02-ին: Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ, առաստաղի երեսապատումը՝ մոտ 120 քմ, գույքը՝ մասամբ:  

«Շփման գծում սադրանքները կոշտ պատասխան են ստանալու». Ս. Սարգսյան

Հունիս 7, 2012 11:35 | RAZM.INFO - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին. «Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: Continue reading

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հերթական զինծառայողի մահվան մասին

Հունիս 7, 2012 11:04 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Քուռ գետում լողալիս խեղդվել է Մուղանգյանջալի գյուղի բնակիչ, 18-ամյա Ռամիզ Դիլավյար օղլու Ջաբրաիլովը: Ներկայումս նրա մարմինը գտնելու որոնողական աշխատանքներ են տարվում: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Ռազիմ Ջաբրաիլովը բանակ էր զորակոչվել այս տարվա ապրիլին, սակայն առաղջական խնդիրների պատճառով 20 օրով արձակուրդ էր ուղարկվել: Փաստի առնչությամբ հետաքննություն է վարվում:

Ցերեկային դիվերսիայի փորձ. թշնամին կորուստներ ունի, հայկական կողմը` ոչ

Հունիս 6, 2012 21:40 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Continue reading

Ադրբեջանական կողմը 25 զոհ է տվել, որոնց մասին հրահանգվել է չհայտնել. օրվա ամփոփում

Հունիս 6, 2012 19:12 | RAZM.INFO - Ադրբեջանական սադրանքները և սահմանի երկայնքով կատարվող գործողություններն անարձագանք չեն մնում ոչ միայն հայ զինվորների կողմից, երբ հակառակորդ մեծ կորուստներով նահանջում է, այլև քաղաքագետները նշում են այն հավանական տարբերակները, որոնք Ալիևի ռեժիմին նման քայլերի են մղում: Այսօր ադրբեջանցիներն Արցախի կողմից փորձել են հատել հայկական սահմանը, սակայն հայ զինծառայողները նրանց հետ են շպրտել: Պատահարի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր, ադրբեջանական կողմից պաշտոնական թվեր չեն հրապարակվում, փոխարենը հրապարակում են «այս կամ այն պատահարից առաջացած» մահվան դեպքեր: Continue reading

Ադրբեջանական մամուլը հայտնում է 5 հայ «զոհի» մասին. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Հունիս 6, 2012 15:21 | RAZM.INFO - Ադրբեջանական մամուլը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը մի քանի զոհ է տվել: Առավել ուշագրավն այն է, որ նրանք չեն սահմանափակվում «զոհերի առկայության մասին խոսելով», այլ՝ անցնելով բոլոր սահմանները, նշում են անունները և զորակոչման վայրերը: Continue reading

Ադրբեջանցի զինվորն անհետ կորե՞լ է

Հունիս 6, 2012 14:52 | RAZM.INFO - Ադրբեջանական կայքերից մեկը հայտնում է, թե հայկական կողմի դիրվերսիոն գործողության հետևանքով կան մահացածներ ու վիրավորներ: Նշվում է նաև, թե Ադրբեջանի զինծառայողներից մեկն անհետ կորել է: Լուրը պաշտոնական մեկնաբանություն դեռս չի ստացել: Continue reading

Ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ է շպրտվել. հայկական կողմը մեկ զոհ է տվել

Հունիս 6, 2012 13:52 | RAZM.INFO - ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Continue reading

Ադրբեջանական բանակում երկու զինծառայող մահացել է, մեկը՝ վիրավորվել

Հունիս 6, 2012 13:00 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի տեղակալ Թեյմուր Աբդուլաևին, հայտնում են, թե Ադրբեջանի ՊՆ Աղստաֆայի շրջանի զորամասերից մեկում երկու զինվոր մահացել են, մեկը վիրավորվել՝ զորամասում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով: Continue reading