Author Archives: Անահիտ Չալիկյան

ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել Իրաքում իր ռազմական հրահանգիչների քանակը

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները Հունվար 20, 2016 14:51 | RAZM.INFO - ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար (նախարար) Էշթոն Քարթերը հունվարի 19-ին հայտարարել է, որ Նահանգները պատրաստվում է մեծացնել իրենց ռազմական ներկայությունն Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող ավելի շատ տեղական ուժեր մարզելու համար։ Continue reading

Զինյալները Դաղստանում կրակել են ոստիկանների վրա. կա մեկ վիրավոր

ՌԴ ուժայիններ Հունվար 20, 2016 14:15 | RAZM.INFO - Դաղստանի Դերբենտի շրջանի Մամեդկալա գյուղի մոտակայքում հունվարի 19-ին՝ 23։00-ի շրջանում, զինված անձինք կրակել են ոստիկանական պահակախմբի ուղղությամբ՝ վիրավորելով ոստիկաններից մեկին։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Continue reading

[Լրացված] «Թալիբանի» ահաբեկչության հետևանքով Պակիստանում զոհվել է առնվազն 15 մարդ

Պակիստանի զինծառայողները Թալիբանի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ Հունվար 20, 2016 14:11 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտյան, զինված անձինք հարձակվել են Պակիստանի հյուսիսարևմտյան Խիյբեր-Պախտունխվա նահանգի Չարսադդա քաղաքի Բաչա Խան համալսարանի վրա։ Սպանվել է առնվազն 15 մարդ Continue reading

Ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող

Դեպքի վայրից։ Լուսանկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության Հունվար 19, 2016 14:08 | RAZM.INFO - Երեկ՝ հունվարի 18-ին՝ երեկոյան 8-ի սահմաններում, Բաքու-Ղազախ մայրուղու 66-րդ կիլոմետրին՝ Ալաթ (Ələt) բնակավայրի մոտակայքում, ավտովթարի հետևանքով մահացել է Աղսու շրջանի Բիջո գյուղի բնակիչ, 1988-ին ծնված Օրխան Գարաև Յաշար օղլուն Continue reading

«Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը կներգրավիի նաև Հվ. Կովկասը

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում Հունվար 19, 2016 13:47 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ) 2016-ի սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմի դաշնային շրջանում կանցկացնի «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությունը։ Continue reading

Ամփոփվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 2015-ի աշխատանքները

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ Հունվար 19, 2016 13:33 | RAZM.INFO - Հունվարի 18-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է ՀՌՇ 2015 թվականի արդյունքներն Continue reading

Մեծ Բրիտանիան կրկին պատրաստվում է արդիականացնել իր Challenger 2 տանկերը

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում Հունվար 18, 2016 15:53 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության  Defence Equipment & Support Оrganization (DE&S) գնումների գործակալությունը 2015-ի դեկտեմբերին հրապարակել էր  բանակի հիմնական տանկի՝ Challenger 2-ի արդիականացման ծրագրի մրցույթի նախաորակավորման հարցաթերթիկ: Continue reading

ԱՄՆ-ն ուկրաինական բանակին փոխանցել է 23 մլն դոլարի օգնություն

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը Հունվար 18, 2016 13:07 | RAZM.INFO - ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցել է շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք անվտանգ ռադիոկապի միջոցներ, ինչպես նաև  2 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան մարտի դաշտում արագ բժշկական օգնություն ցույց տալ վիրավորներին:  Continue reading

Ադրբեջանի ԱԻՆ-ը երկօրյա զորավարժություն է անցկացրել

Ադրբեջանի ԱԻՆ զորավարժությունը։ Նկարը՝ Ադրբեջանի ԱԻՆ կայքից Դեկտեմբեր 30, 2015 15:08 | RAZM.INFO - Ադրբեջանի ԱԻՆ-ը դեկտեմբերի 28-29-ին Շամխորի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում անցկացրել է զորավարժություն՝ Գանձակի շրջանային կենտրոնի, այդ շրջանում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական գործադիր մարմինների համապատասխան ուժերի մասնակցությամբ։ Continue reading

Գերմանիան ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ կուղարկի Թուրքիա՝ ԻՊ դեմ պայքարին ներգրավելու համար

Գերմանիայի ՌՕՈւ Tornado ինքնաթիռը Դեկտեմբեր 30, 2015 13:32 | RAZM.INFO - Գերմանիան հունվարի 5-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ներգրավվելու է ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի խոսնակը։ Continue reading