Author Archives: Ադմին Ջան

Այցելություն «Եղնիկներ» զորամաս (ֆոտո)

Դիրքեր տանող ճանապարհը Նոյեմբեր 25, 2011 19:59 | RAZM.INFO - Անցյալ ամիս Razm.info-ի թիմից մի քանի հոգով այցելեցինք Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի և ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանների միջև, տեղակայված «Եղնիկներ» զորամաս։ Այն բաղկացած է մի քանի ստորաբաժանումներից, որոնք խիստ կտրտված ռելիեֆի պատճառով բավականին սփռված են և իրար հետ կապվում են դժվարանցանելի լեռնային ճանապարհներով։ Continue reading

Զորավարժանքի ժամանակ Արմավիրում զինվոր է զոհվել

Հոկտեմբեր 4, 2011 16:56 | RAZM.INFO - Նոր Հայլուրով հայտնեցին, որ ավտովթարի հետևանքով մեկ զինվոր մահացել է և մի քանիսը վիրավորվել։ Continue reading

Բրիտանիայում հրաձգադաշտում զինվոր է զոհվել

Հոկտեմբեր 2, 2011 17:26 | RAZM.INFO - Սեպտեմբերի 14-ին Քենթ կոմսությունում վազքով կրակ վարելու վարժության ժամանակ քսանմեկամյա բրիտանացի զինվոր է զոհվել։ Կոմսության ոստիկանությունը անմիջապես սկսել էր այդ դժբախտ պատահարի հետաքննությունը։ Հետաքրքիր է, որ հրաձգադաշտում մահացու ելքով նախորդ նման պատահարը Բրիտանիայում արձանագրվել է 2006 թվականին, ինչը խոսում է բրիտանական բանակում կրակային պատրաստության անվտանգության տեխնիկայի շատ բարձր մակարդակի մասին։ Սկզբնաղբյուր. Soldier dies at Lydd Army firing range in Kent