Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (լուսանկարները)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Գործողությունը նախաձեռնվել էր երեկ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում և մասնակցելու էին եկել մոտ 200 մարդ։ Մասնակիցներն ասում էին, որ «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ»։

Վերջին հինգ օրում հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է երեք զինծառայող, որոնցից երկուսն՝ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն են գործել, իսկ երրորդը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։

One response to “Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (լուսանկարները)

  1. Pingback: Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (տեսանյութեր) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *