Այսօր՝ ապրիլի 11-ին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն այցելել է Ադրբեջան: Թուրք ծովակալը Ադրբեջանում պետք է հանդիպումներ անցկացնի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, այցելի բարձրագույն ռազմական դպրոց (համալսարան): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարը Ադրբեջանում նախատեսում է մնալ մինչև ապրիլի 14-ը: Առայժմ այցի մասին այլ մանրամասներ չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ նախորդ տարում՝ 2016 թ. մայիսին, Բոսթանօղլուն ընդունել էր Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատարի արդեն նախկին պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռյուսթեմզադեին: