Քննարկվել է արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությունը

Ապրիլի 11-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման ու համատեղ վարժանքների հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը:

Իր խոսքում նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Իրանի համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաև Իրանի Կարմիր մահիկի ներգրավածության կարևորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *