Այսօր առավոտյան Դամասկոսի Ջարամանա թաղամասում ապստամբները 2 ավտոմեքենա են պայթեցրել, որի հետևանքով զոհվել է 34 մարդ, որոնցից 10-ի ինքնությունն անհայտ է և վիրավորվել 83-ը, հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Պայթունը ծանր վնաս է պատճառել մոտակա բնակելի շենքերին և տասնյակ ավտոմեքենաների:
Ջարամանայի բնակիչների մեծամասնությունը դրուզներ և քրիստոնյաներ են, որոնց թվում կան նաև հայ ընտանիքներ:
Ջարամանայից բացի ապստամբները պայթյուններ են իրականացրել ալ-Նահդա և ալ-Քերայաթ թաղամասերում, որտեղ զոհեր և վիրավորներ չկան։
Գարդիան լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ապստամբ ակտիվիստները Թվիթերում գրառումներ են արել, որով պայթունների համար մեղադրել են կառավարությանը: