Կասպից ծովում մարտական պատրաստության բարձր աստիճանի է բերվել ՌԴ ԶՈւ նավատորմը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի ստորաբաժանումների հետ անցկացվող վարժանքների ժամանակ նավատորմի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում (արխիվ)

Վարժանքներին ներգրավվել են Աստրախանի ու Մախաչկալայի կայազորների, ինչպես նաև Դաղստանում տեղակայված ծովային հետևակի ստորաբաժանումները:

Այս վարժանքներով ստուգվում են ներգրավված ստորաբաժանումների միջև փոխգործակցությունն ու տեղեկատվության փոխանակման մակարդակը հավանական ռազմական գործողությունների դեպքում: Միաժամանակ ստուգվելու է նաև ստորաբաժանումների մարտունակությունն ու սպառազինությունը:

Վարժանքներին ներգրավվելու են հետևյալ նավերը (ըստ էության՝ Կասպյան նավատորմի գրեթե բոլոր ռազմանավերը, բացի կատերներից).

  • «Թաթարստան» հրթիռային նավ,
  • «Դաղստան» հրթիռային նավ,
  • «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավ,
  • «Ուգլիչ» փոքր հրթիռային նավ,
  • «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավ,
  • «Վոլգադոնսկ» փոքր հրետանային նավ,
  • «Մախաչկալա» փոքր հրետանային նավ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *