Ռուսաստանը սպառնում է դադարել Սիրիայում համագործակցել ԱՄՆ-ի հետ

ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի ԶՈւ ավիաբազային ԱՄՆ զինուժի հրթիռակոծությունը կարող է դառնալ այդ երկում ՌԴ և ԱՄՆ համագործակցության խզման պատճառ, քանի որ Միացյալ Նահանգները հարվածելուց առաջ չի կապնվել ՌԴ ղեկավարության հետ։ Փոխանցում է «ՌԻԱ» գործակալության կայքը։

Հիշեցնենք, որ երևանյան ժամանակով ապրիլի 7-ի լույս գիշերը ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից 59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։

Հոմսի նահանգապետը հայտնել էր, որ սիրիական կողմը կորուստներ ունի։ ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում է, որ նման հրաման արձակել է ապրիլի 4-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում քիմիական զենք կիրառելու համար։ Սակայն Սիրիան և Ռուսաստանը պնդում են, որ իրենք հարվածել են քիմիական զենքի պահեստի, որը պետք է որ դատարկ լիներ արդեն մի քանի տարի։

Այժմ Ռուսաստանը ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել և քննարկել ամերկյան կաողմի ավիահարվածները՝ այն դիտարկելով որպես «ՄԱԿ անդամ պետության դեմ ագրեսիայի ակտ ԱՄՆ կողմից»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *