Պակիստանում փորձարկվել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռ

Նոյեմբերի 28-ին Պակիստանում փորձարկվել է «Ղաուրի» (Հատֆ 5) բալիստիկ հրթիռը: Այն ունի մինչև 1,3 հազար կմ հեռահարություն և ունակ է կրել միջուկային մարտագլխիկ և մարտական լիցք:

Ընթացիկ տարում սա արդեն նմանատիպ ութերորդ փորձարկումն է. սեպտեմբերին Պակիստանը փորձարկել էր Հատֆ-7 «Բաբուր» թևավոր հրթիռը, որը ևս ունակ է կրել մարտագլխիկ և խոցել մինչև 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

Աղբյուր՝ http://ria.ru/world/20121128/912566471.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *