Իրանում ռուսաստանյան թեթև դասի ուղղաթիռներ կարտադրվեն

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպությունը (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

Այս մասին մարտի 28-ի փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Կա-226Տ ուղղաթիռ

Կա-226Տ ուղղաթիռ

Հուշագրի ստորագրումից հետո նախատեսվում է կարժ ժամկետում համագործակցության մասին լիարժեք համաձայանգիր ստորագրել։ Բանակցությունները շարունակվում են։

2016-ի օգոստոսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շարբինինը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են թեթև ուղղաթիռների մատակարարման հարցի շուրջ։

Միաժամանակ քննարկվել էր նաև ուղղաթիռները  Իրանում հավաքելու հարցը։ Նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 60 միավոր թեթև դասի ուղղաթիռ, որոնք օգտագործվելու են առողջապահության նախարարության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *