Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ զորավարժությունը

Ապրիլի 6-ին Բելառուսում ավարտվել է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստարաբաժանումների և Բելառուսի հատուկ նշանակության ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունը` դեսանտավորմամբ և մարտական կրակով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի օդադեսանտային ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունը

Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի օդադեսանտային ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունը

Զորավարժության ընթացքում Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեսանտ են իջեցրել 3 անծանոթ տարածքներում:

Այնուհետև երկու երկրների օդադեսանտային զորքերը մշակել են պայմանական հակառակորդի պետության տարածք ներխուժած հետախուզադիվերսիոն խմբի և անօրինական զինյալ խմբավորումների հայտնաբերման, շրջափակման և ոչնչացման առաջադրանքներ:

Ընդհանուր առմամբ մարտավարական զորավարժության մասնակցել է շուրջ 1000 զինծառայող, ներգրավված է եղել մոտ 600 միավոր ռազմական տեխնիկա: Ռուսաստանից զորավարժության մասնակցել է ՌԴ օդադեսանտային դիվիզիայի պարաշյուտա-դեսանտային վաշտը:

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է ապրիլի 1-ին, անցկացվել է 3 փուլով: Սա առաջին զորավարժությունն է, որի ընթացքում Ռուսաստանի օդադեսանտային զորքերը երկրի սահմաններից դուրս են դեսանտավորվել են՝ օդում վարելով կրակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *