ԵՄ ծրագրով Հայաստանում ԱԹՍ-ների նախագծման դասընթացներ կանցկացվեն

Հայաստանում, Վրաստանում, Մոլդովիայում և Բելառուսում մեկնարկել է Educational for Drone (eDrone) եվրոպական նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Նախագիծը գնահատվում է մոտ 1 մլն եվրո: Հայաստանում ծրագրի գործունեությունը կհամակարգի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Նախագիծն իր մեջ կներառի անօդաչու սարքերի ուսումնասիրություն և սպասարկում, տարբեր տեսակի անօդաչու սարքերի բնութագրերի ուսումնասիրություն, ԱԹՍ-ների համար չափող և զննող սարքավորումների հետ աշխատանքների ուսուցանում, ստացված տվյալների մշակում և կիրառում, անօդաչու սարքերի կիրառման մասին տեղային և միջազգային կանոնների և օրենքների ուսումնասիրություն:

Նախագիծը կգործի մինչև 2019 թվականը: Այս ընթացքում Լեհաստանի ռազմական տեխնոլոգիաների համալսարանի, Ֆրանսիայի Դ’Էվրե համալսարանի, Ռումինիայի ԱԹՍ-ների ասոցիացիայի և Իտալիայի Սանիո համալսարանի մասնագետները իրենց գործընկերներին կդասավանեն ԱԹՍ-ների ստեղծման նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդներ:

eDrone ծրագիրը ֆինանսավորվում է ЕС Erasmus+ նախագծի շրջանակում, որը գործում է 2014 թվականից և աջակցում է նախաձեռնությունները մասնագիտական կրթության և ուսումնասիրության ոլորտներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *