Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստին

Ապրիլի 12-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի  46-րդ նիստը։ Այս մասին ապրիլի 4-ին  տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Նիստում քննարկվելու է ԱՊՀ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգերը օդատիեզերական պաշտպանության կազմակերպման խնդիրներին համապատասխանեցնելու հարցը։

Կամփոփվեն նաև 2016-ին Համակարգող կոմիտեի և դրա աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները, կքննարկվեն 2017 թվականին ԱՊՀ երկրների միացյալ ՀՕՊ համակարգերի օպերատիվ և մարտական պատրաստության կազմակերպման հարցեր։

Նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ներկայացուցիչները, ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ խնդիրների հետազոտման ոլորտի կազմակերպությունների ղեկավարները։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *