Թուրքիան ուժայինները երկրի հարավ-արևելքում գործողություններ են իրականացնում PKK դեմ

Ապրիլի 5-6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի հարավարևելյան Հաքքարի և Շրնաք նահանգում հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին, «շարքից հանվել է» քրդական կառույցի 16 զինյալ: Այս մասին հայտնում է թուրական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ

Միևնույն ժամանակ Շրնաքի Գաբար լեռան շրջանում շարունակվում է Թուրքիայի Ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարության ապրիլի 3-ին մեկնարկած ռազմական գործողությունները PKK դեմ: Հենց այս շրջանում ապրիլի 4-ին PKK դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել է 5 զինծառայող:

Հաքքարի նահանգում քրդական կառույցի զինյալները կրակել են Թուրքիայի ԶՈւ Չուքուրջա նահանգի 2-րդ սահմանապահ բրիգադի հրամանատարությանը կից Չիլեքլի Թեփե բազայում տեղակայված անվտանգության ուժերի վրա, վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Բացի այդ, Թուրքիայի օդուժը ապրիլի 5-ին հարվածել է նաև քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսային Քանդիլ, Ավաշին-Բասյան, Զափ շրջաններում:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում: Գործողության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ «ահաբեկչական խմբավորումները» Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում ներթափանցեն Թուրքիայի տարածք:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *