Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմը շուրջ 20 նավերի՝ այդ թվում «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային նավերի, «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերի , «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա» փոքր հրետանային նավերի ներգրավվածությամբ վարժանքներ է սկսել։
Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Վարժանքներին նավերի անձկազմերը հրթիռային և հրետանային համալիրներով խոցելու են պայմանական հակառակորդի ծովային, ցամաքային, օդային թիրախները։
Բացի այդ, մշակվելու են նաև օրվա տարբեր ժամերի նավերի միջև կապ հաստատելու, համագործակցություն ապահովելու հարցեր։
Անձնակազմի գործողությունները գնահատվելու են նավատորմի հրամանատարության կողմից։