Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Աղդամի մոտակայքում՝ հայ-ադրբեջանական շփման գծում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել։
Պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինվոր՝ 19 ամյա Մամեդալի Թարլան օղլու Ալահվերդիևը: Նրան ոտքի վնասվածքով տեղափոխվել են հոսպիտալ: Ալահվերդիևը ադրբեջանական բանակ է զորակոչվել Շաբրանի շրջանի:
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այդ լուրը։