ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի երկու բարձրաստիճան սպա այս շաբաթ աշխատանքային այցով Հայաստանում են, հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և սերժանտ-մայոր Ջեյմս Մոբերլին, Հայաստանի պաշտպանության նախարարության անձնակազմի հետ մասնակցելու են սեմինարի, որի նպատակն է Հայաստանում զարգացնել պայմանագրային զինծառայողների վերապատրաստման և առաջնորդության ծրագրերը:
Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի հետ համագործակցում է 2003 թվականից: