ԻՀՊԿ հատուկջոկատայինները վերակազմավորվել են որպես արագ արձագանքման ուժերի

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի հրամանով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վերածվել են արագ արձագանքման ուժերի։

Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Աբադոլլահ Արաղին։ Ապրիլի 3-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

Արագ արձագանքման ուժերը 24 ժամվա ընթացքում կարողանալու են տեղակայվել երկրի ցանկացած կետում և մասնակցել ամենատարբեր գործողությունների։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի հատուկ նշանակության զորքերից  առավել հայտնի է «Սաբերին» բրիգադը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *