ՀՀ ԱԻՆ-ում քննարկել են ականազերծման և ականների վտանգի մասին տեղեկացման աշխատանքները

ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացված միջոցառման նպատակն էր կրկին բարձրաձայնել ականային վտանգի մասին, գործընկեր և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հումանիտար ականազերծման առումով Հայաստանում առկա իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ականազերծման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցությունը ՀՀ ԱԻ նախարարությունում

Ականազերծման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցությունը ՀՀ ԱԻ նախարարությունում

«Օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին», — իր խոսքում նշել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը զեկուցել է իրենց կողմից Հայաստանում տարվող աշխատանքի և ապագա ծրագրերի մասին, որոնք ներառում էր համագործակցություն ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարության, այնպես էլ՝ այլ գերատեսչությունների հետ:

Քննարկելով բնակչության պաշտպանության համատեքստում հումանիտար ականազերծման խնդիրներն ու միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները՝ ներկաներն առաջ են քաշել ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ:

Ականների որոնման աշխատանքներ (արխիվ)

Ականների որոնման աշխատանքներ (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *