Թուրքիան ականազերծման աշխատանքներ է կատարում Հայաստանի և Իրանի սահմանին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրի (UNDP) հետ համագործակցությամբ շարունակում է 2016-ի գարնանը մեկնարկած ականազերծման աշխատանքները հայ-թուրքական և թուրք-իրանական սահմանին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիան 2016-ի ապրիլից ականազերծման աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին՝ Իգդիր նահանգում

Թուրքիան 2016-ի ապրիլից ականազերծման աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին՝ Իգդիր նահանգում

Ականազերծման աշխատանքներն մասնավորապես իրականացվում են Իգդիր նահանգում: 2017 թվականի ականազերծման աշխատանքների շրջանակում նախատեսվում է Իգդիրում 20 ականապատ տարածք ականազերծել՝ չեզոքացնելով շուրջ 44 հազար ական:

Թուրքիայի ՊՆ-ին կից ականազերծման աշխատանքների վարչության (Milli Mayın Faaliyet Merkezi Başkanlığı —MAFAM) ղեկավար Իսթիհքամ Ալբայ Իմրանը հայտարարել է, որ ականազերծման աշխատանքները սկսվել են դեռևս 2016-ի ապրիլին և շարունակվել են մինչև 2016-ի դեկտեմբեր: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Նա նշել է նաև, որ 2016-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում ականազերծվել է շուրջ 122 հազար քառ. կմ տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է շուրջ 9 հազար ական: Ըստ նրա՝ դեկտեմբերին ականազերծման աշխատանքները դադարեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով և 2017-ի ապրիլի կեսերին դրանք վերսկսվելու են:

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին թուրքական կողմը հայտարարել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 2014 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանային տարածքները ականներից մաքրելու գործողությունները։ Ականազերծման աշխատանքները ֆինանսավորման 75 տոկոսը ստանձնել էր Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *