Բելառուսի տարածքում վարժանքների ընթացքում ՌԴ ԶՈւ դեսանտայինները դեսանտավորվել են կրակելով

Բելառուսի տարածքում ապրիլի 1-ից 6-ը անցկացվում է ռուս-բելառուսական համատեղ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում ՌԴ օդադեսանտային զորքերը առաջին անգամ երկրի սահմաններից դուրս դեսանտավորվել են՝ օդում վարելով կրակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Երկու երկրի դեսանտայինների մանևրումներին հետևել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը:

Ռուս-բելառուսական մարտավարական զորավարժությունից

Ռուս-բելառուսական մարտավարական զորավարժությունից

Զորավարժությանը մասնակցում է շուրջ 1000 զինծառայող, 200 միավոր տեխնիկա, Բելառուսի ԶՈւ 10 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Ռուսաստանի օդադեսանտային ուժերից մասնակցում է ավելի քան 100 զինծառայող:

Զորավարժությունը անցկացվում է երեք փուլով: Զորավարժության ակտիվ փուլում տարածք են ներխուժել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբեր և անօրինական զինված կազմավորումներ՝ թվով մինչև 20 մարդ:

Դեսանտայինները ահաբեկիչների կրակային կետերի հետախուզում են իրականացրել: Անմիջական հեռավորության վրա զինյալների հետ կապ է հաստատվել: Բանակցողի կարգավիճակով հանդես է եկել ստորաբաժանման սպաներից մեկը:

Զինյալները չեն կատարել առաջադրված պայմանները, ինչից հետո դեսանտայինների ստորաբաժանումները գրոհել են զինյալների պատսպարման կառույցը, գրոհի ընթացքում գործել է կողմերի հրետանին: Զինյալների դեմ կիրառվել են դիպուկահարներ: Զինյալներին ոչնչացնելուց հետո կատարվել են ականազերծման աշխատանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *