Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների բողոքի պատճառով համատեղ ճապոնա-ամերիկյան «Forager Fury 2012» զորվաժությունը տեղափոխվել է Գուամ կղզի և կմեկնարկի նոյեմբերի 29-ին, ասվում է ԱՄՆ ծովային հետևակի մամուլի հաղորդագրությունում:
Ճապոնացիների բողոքի գլխավոր պատճառը եղել է ԱՄՆ-ի «Osprey» տրանսպորտային ինքնաթիռների օգտագործումը, որոնք ըստ ճապոնացիների ապահով չեն: Սակայն ամերիկյան կողմը վստահեցնում է, որ «Osprey»-ների ներկայում օգտագործվող տարբերակն ավտանգության խնդիրներ չունի:
Զորավարժությանը մասնակցելու է մոտավորապես 700 զինծառայող, որոնք տեղակայված են լինելու Անդերսեն օդային ռազմաբազայում: